Ադրբեջանում երիտասարդների ինքնասպանությունների թիվն աճում է
Ադրբեջան
Ադբեջանում 18-ամյա Իսա Ալիեւը ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալությունը:
Իսա Ալիեւը ինքնասպանությունը կատարել է Ադրբեջանի Բեյլագան շրջանում գտնվող իր տանը, որտեղ բնակվել է ընտանիքի հետ: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանում ինքնասպանների տարիքը սրընթացորեն երիտասարդանում է, իսկ շատ դեպքերում ինքնասպանությունների մի մասը իշխանությունները ներկայացնում են որպես սպանություն կամ դժբախտ դեպք: Մանկական հոգեբույժ Նարմինա Հաջիեւայի խոսքով' վերջին 10-20 տարիներին Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15-16 անգամ աճել է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2016 թվականի սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում տեղի ունեցած 245 ինքնասպանություններից 28-ը գործել են անչափահասներ, 111-ը' կանայք: 2016 թվականին Ադրբեջանում ինքնահրկիզման 17 փորձ է գրանցվել, որից 15-ը մահվան ելքով ավարտ է ունեցել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ