Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ. Euronews-ի անդրադարձը

Հասարակություն

Euronews-ն անդրադարձել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացված ռազմական գործողություններին' հետադարձ հայացք գցելով ապրիլյան դեպքերին արդեն 5 ամիս անց: Euronews-ը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ: «Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումն արթնացրեց ավելի քան 20 տարի շարունակ սառեցված հակամարտությունը: Հայկական կողմի զինվորները հազիվ 20 տարեկան կլինեին, սակայն նրանցից ոմանք արդեն պատերազմելու փորձ ունեին:

«Մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր ընտանիքը եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են այս հողի վրա»,- ասել է զինվոր Արամ Եգորյանը:

Հայաստանի հաղթանակով 1994 թվականին կնքված հրադադարից հետո բախումները պարբերաբար շարունակվում էին: Euronews-ի թղթակիցը եղել է շփման գծի հյուսիսում, որտեղ էլ տեղի են ունեցել ապրիլյան ծանր բախումները: «Մեզ չի թույլատրվում անցնել այս խրամատներից այն կողմ: Հակառակ կողմում՝ 100 մ հեռավորության վրա, կանգնած են ադրբեջանական զինվորները»,- պատմել է Euronews-ի թղթակիցը:

Ստանալով հայ կամավորների աջակցությունը՝ ԼՂ բանակը պատրաստ է յուրաքանչյուր պահի դիմակայելու ադրբեջանական կողմի հարձակումներին: «Սկսած 1994-ից՝ հակառակորդը մշտապես խախտել է զինադադարը: Հենց նրանք սկսեցին ապրիլյան ռազմական գործողությունները: Մենք այժմ պետք է ավելի լավ պատրաստվենք, եւ եթե այն կրկնվի, այս անգամ շատ հզոր դիմադրություն ենք ցույց տալու»,-ասել է հյուսիսային ճակատի հրետանային գնդի պետ Սեւակ Սարդարյանը:

Թալիշ գյուղից տեղահանված բնակիչներից Գարիկ Օհանյանը թղթակցին ցույց է տվել, թե ինչ է մնացել իր տնից: «Սա իմ տունն է: Ես 20 տարի տանջանքով աշխատել եմ, կառուցել իմ տունը. 20 տարի: Այստեղ 9 մարդ էր ապրում: Տեսեք, ոչ մի բան չի մնացել: Ամեն ինչ քանդված է: Ես չգիտեմ՝ ինչ անել»,-պատմել է նա:

Թալիշ գյուղից 15 կմ այն կողմ Թարթառի շրջանն է, որտեղ թղթակիցը հանդիպել է ադրբեջանցի զինվորներին: Այնտեղ նրան թույլ են տվել նկարահանումներ անել ընդամենը 30 վայրկյանում եւ հեռանալ: Թղթակցի խոսքով՝ ապրիլին Թափկարակոյունլու գյուղում բնակիչներ չեն եղել, սակայն գյուղը զգալի վնասներ է կրել եւ այժմ վերականգնման փուլում է: Ինչպես Թալիշում, այնպես էլ այդ գյուղում բոլորը վախենում են ռազմական գործողությունների վերսկսումից:

«Խնդրի լուծման միակ ճանապարհը պատերազմն է: Ինձ համար այլ տարբերակ չկա»,- ասել է գյուղի բնակիչներից Ֆաիգ Մուստաֆաեւը:

Հոդվածում նշվում է, որ չնայած միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն պայքարում է տնտեսությունը զարգացնելու եւ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

«Մենք հավատում ենք, որ պետք է ԼՂՀ-ն վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ: Արդեն երկու անգամ՝ 1991 եւ 2006 թվականներին ժողովուրդը կողմ է քվեարկել է հանրապետության անկախության ճանաչմանը: Պետք է հաշվի առնել ժողովրդի որոշումը եւ դարձնել այն անկյունաքար հետագա կարգավորման գործում»,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այն է, ինչ է Կարեն Մաթեւոսյանը եւ իր ընտանիքը երկար ժամանակ է՝ ցանկացում են տեսնել: Կարենը եւ իր ընտանիքը վերապրել են Սումգայիթի ջարդերը: «Սարսափելի էր: Նրանք մարդկանց ողջակիզում էին, բռնաբարում կանանց, նույնիսկ երեխաներին: Ոչ մեկին, նույնիսկ իմ ոխերիմ թշնամուն չեմ ցանկանում անցնել այն ամենի միջով, որ մենք ենք անցել այդ երեք օրը Սումգայիթում»: Կարենը եւ կինը չեն պատկերացնում, որ երբեւէ կարող են լքել Ղարաբաղը' իրենց նախնիների, այժմ նաեւ իրենց հողը:

Ստեփանակերտում Euronews-ի թղթակիցը հանդիպել է Թումո կենտրոնի սաներից մեկին, ով կորցրել է իր քեռուն պատերազմի ժամանակ: Դա ոգեշնչել է նրան պատրաստել իր առաջին նախագիծը' ֆոտոցուցահանդես՝ նվիրված առաջնագծում հայ զինվորների առօրյային:

«Ես ցանկանում էի, որ նայելով այս նկարներին՝ հանրությունը տեսներ մեր ուժը, մեր ոգին, որ այս տղամարդիկ միշտ պատրաստ են: Ես ցանկանում էի ցույց տալ դրական կողմերը, ոչ բացասական, որոնք ես տեսել եմ»,-նշել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված