Հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում (ուղիղ միացում)
Հասարակություն
Երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ:
Թմբուկներով, եռագույններով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բարձրաձայն վանկարկում են «Սաս-նա ծը-ռեր», «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան»:
Ապա կարգախոսը դարձավ՝ «մենք Սասնա ծուռ ենք» ու վանկարկումները դարձան անվանական՝ «Ա-րամ» , «Պավ-լիկ» , «Ա-շոտ», «Սըմ-բատ» և այսպես զինված խմբի բոլոր անդամների անուններով:
Հանրհավաքն ավարտվեց, մեկնարկեց երթը:
Ցուցարարներն անցնելու են Մաշտոցի պողոտա- Սայաթ- Նովա- Աբովյան- Հանրապետության հրապարակ- Ամիրյան- Մաշտոցի պողոտայով և վերադառնալու են կրկին Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում ևս այսօր կայացել են համահայկական հավաք-երթեր:
Այս պահին Ազատության հրապարակում անցկացվում է հանրահավաք ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի:
Ուղիղ միացումը՝ Ազատություն հ/կ-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ