14/5 ընտրատեղամասում արդեն գրանցվել է ընտրախախտման 11 դեպք
Քաղաքական
Այսօր` սեպտեմբերի 18-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ`«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 14/5 ընտրատեղամասում, որտեղ ժամը 09.15-ի դրությամբ արդեն իսկ գրանցվել է ընտրախախտման 11 դեպք, մասնավորապես, ընտրացուցակի հետ կապված խնդիրներ. «Ինչ-որ տղամարդ մոտեցել է իր հետ եկած ընտրություն կատարել պատրաստվող մեկ այլ տղամարդու և ուղղորդել ընտրություն կատարել որոշակի թեկնածուի օգտին, տվյալ աձը երտասարդ էր, մոտ 35-40 տարեկան, մի փոքր սպիտակած մազերով, մորուք ուներ, արծաթագույն էր հագած, նիհարակազմ, մոտ 1. 65-70 հասակով, եկավ այդ անձի հետ, դրսում էր սպասում, հետո կանգնել է ելքի դռան մոտ, ապա մոտեցել է ընտրողին և ասել, թե ում քվեարկի»,- ասվում է ընտրախախտման նկարագրության մեջ:
Գրանցվել է նաև քվեատուփի լցոնման, դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում և տեղամասում քարոզչական նյութերի առկայության երեքական դեպքեր, ինչպես նաև արձանագրվել են տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտման և ընտրացուցակի հետ կապված խնդիրների դեպքեր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ