Ապարանում դիտորդն արձանագրել է հայհոյանքի, ճնշման, ահաբեկման դեպքեր
Քաղաքական
Այսօր' սեպտեմբերի 18-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ`«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 14/1 ընտրատեղամասում, որում բազմաթիվ ընտրախախտման դեպքեր են արձանագրվել:
Նախաձեռնությունը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման 9 դեպք, բազմաթիվ են եղել նաև ընտրացուցակի հետ կապված խնդիրները, եղել են ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչության դեպքեր տեղամասում կամ հարակից տարածքում, դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ քվեարկության կարգի խախտման կամ դրա վերացման վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏՀ նախագահի կողմից, ինչպես նաև նախաձեռնությունն արձանագրել է ընտրատարածքում հայհոյանքի / ճնշում / ահաբեկում / սպառնալիք որևէ մեկի նկատմամբ 4 տարբեր դեպքերով:
Նշենք, որ Ապարան քաղաքում իր թեկնածությունն է առաջադրել գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը և ինքնաառաջադրված գործարար Էդգար Փարվանյանը:
Այս համայնքում ԿԸՀ-ն մերժել է անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանի դիմումը, իսկ մյուս թեկնածուն` Տիգրան Եղիազարյանը, ինքնաբացարկ է հայտարարել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ