Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 25.76%-ը
Քաղաքական
Այսօր` սեպտեմբերի 18-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ 14.00-ի դրությամբ` ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 647393 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 166747-ը` 25.76%:
Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ