Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Ռիոյի Օլիմպիական խաղերի մեդալակիր մարզիկները

Հասարակություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական 31-րդ ամառային խաղերում տարած փայլուն հաղթանակի և Հայաստանն աշխարհին ըստ արժանավույն ներկայացնելու համար հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:

Ռիոյում կայացած Օլիմպիական 31-րդ ամառային խաղերում փայլուն մրցելույթի և Հայաստանն աշխարհին ըստ արժանավույն ներկայացնելու համար հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Գոռ Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

ՀՀ Նախագահի հրմանագրերով պարգևատրվել են նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ինչպես նաև հայ օլիմպիականների մարզիչները:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը պարգևատրվել է Պատվո շքանշանով: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի հ ամար Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սոֆոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա գործունեության համար հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով: Երախտագիտության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Գյումրիի՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան դպրոցի մարզիչ Հակոբ Փիլոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Աշոտ Փիլոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Պարգևատրման արարողությունից հետո իր ելույթում ՀՀ Նախագահը սրտանց շնորհավորեց ներկաներին Ռիոյի օլիմպիական խաղերում հայ մարզիկների ունեցած հաջողության համար: «Մենք շնորհակալ ենք, որ հեռավոր Բրազիլիայում դուք կարողացաք բարձր պահել մեր երկրի ու դրոշի պատիվը: Հատկապես շատ ուրախ եմ, որ 20-ամյա ընդմիոջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիները, տեսան իրենց գերազանցող մարդու: Ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները, ոչ միայն մրցավարները, այլ նաև բոլոր երկրպագու ները: Շատ շնորհակալ ենք, Արթուր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ սա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում մենք ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա հավելեց, որ շատ կարևոր է, որ ավանդական մարզաձևերից զատ, արդեն հնարավորություն կա այլ մարզաձևերում ևս հաջողություններ արձանագրելու համար: «Բայց բացի մեդալներից, մենք տեսանք նաև անարդարություններ: Բայց ինչպես գիտեք, աշխարհը և մանավանդ մարզաշխարհը զերծ չէ անարդարություններից: Եվ անարդարությունների դեմ պայքարելու միակ ճանապարհը դա քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա փորձություններում հասնելու ենք հաջողության: Ես ոչ միայն համոզված եմ, որ գալիք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Միհրանը կարող է հաջողությունների հասնել, այլ վստահ եմ, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում Միհրանը դառնալու է չեմպիոն: Միհրան ջան, պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ, սա շատ կարևոր է»,- ընդգծեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ չի ցանկանում մեկ առ մեկ թվարկել բոլոր հայ օլիմպիականներին, որովհետև հայ ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին ճանաչում են:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հայ օլիմպիականներին, ՀԱՕԿ-ի աշխատակազմին՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ստեղծում մարզիկների համար ոչ միայն նորմալ մարզվել, այլ արժանապատիվ ապրել: ՀՀ Նախագահը առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ մարզիկների ծնողներին՝ հերոսների ծնել և դաստիարակելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված