Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Վանոն վերադառնում է…

Վերլուծական

Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանում թափ առած գրեթե դարակազմիկ իրադարձություններով, հաճախ է խոսվում մեր երկրում սպասվող արմատական փոփոխությունների, նոր սկզբի մասին, ինչը հասարակության լայն մասսաների համար միգուցեև խիստ աբստրակտ մի բան թվա՝ պայմանավորված այն ռեալներով, որոնցում բավական տևական ժամանակ է, ինչ մեր հանրությունն ապրում է:

Հայաստանյան քաղաքական դաշտում ծավալվող պրոցեսները, որոնց մեծամասնությունն, անխոս, նախապես տեղի ունեցած ստվերային, չերևացող գործընթացների արդյունք են, ներկայումս թևակոխել են մի այնպիսի շրջափուլ, երբ անգամ քաղաքականությունից հեռու մարդու համար է պարզ դարձել՝ խաղի համընդհանուր կանոններն այլևս փոխվում են, Հայաստանում հետզհետե հաստատվում է շատ ավելի բարդ ու խճճված քաղաքական իրավիճակ, քան կարելի էր նույնիսկ ակնկալել:

Վերջին շրջանում, տարօրինակ է, թե՝ միանգամայն օրինաչափ, խիստ ակտիվացել են խոսակցությունները Վանո Սիրադեղյանի անձի շուրջ. ոմանք սկսել են նույնիսկ խնդրագրեր, նամակներ հղել Սերժ Սարգսյանին՝ չհապաղել ու արագորեն Հայաստան հրավիրել Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկին:

Կարծում ենք՝ առանձնապես հզոր մտավոր կարողությունների տեր լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ այդ, այսպես ասած, նախաձեռնությունները, չեն կարող ինչ-որ մեկի պարզ կամարտահայտման արգասիք լինել, այլ հանդիսանում են կոնկրետ տեղից ու կոնկրետ նպատակով կազմակերպված ակտ, որի բուն նպատակը Վանո Սիրադեղյանին քաղաքականություն վերադարձնելն է՝ անհավանական թվացող մի բան, որը, սակայն, կարող է իրականություն դառնալ ամենևին էլ ոչ հեռավոր ապագայում:

Բայց, եթե դա, իրոք, այդպես է, այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք Սիրադեղյանը քաղաքականության մեջ կամ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել նրա վերադարձը հայրենիք: Այս հարցին պատասխան տալու համար պետք է հաշվի առնել մեկ բան. առանց Սերժ Սարգսյանի Հայաստանում «ճանճն անգամ չի տզզում»: Ուրեմն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Սիրադեղյանին Հայաստան բերելու մասին խնդրագրերի նախաձեռնողը հենց Բաղրամյան 26-ն է, որ նպատակ ունի ապահովագրել սեփական իշխանությունը նաև առաջիկայում. Սիրադեղյանի վերադարձը Հայաստան կուժեղացնի առաջին նախագահի դիրքերը Հայաստանում, որն, ինչպես հայտնի է, խաղում է Սարգսյանի հետ ընդդեմ Քոչարյանի, ինչն էլ, իր հերթին նշանակում է, որ Վանոն հզոր լծակ կդառնա Սերժ Սարգսյանի ձեռքին՝ կանխելու Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը: Բանն այն է, որ Սարգսյանը՝ լինելով խիստ փորձված ու քաղաքական հոտառությամբ օժտված գործիչ, շատ լավ հասկանում է, որ Կարեն Կարապետյանի՝ քաղաքական դաշտ մտնելուն զուգահեռ երկրում սկիզբ են առել կոնկրետ գործընթացներ, որոնց նկատմամբ վերահսկողության թուլացումը կարող է հղի լինել խիստ անկանխատեսելի հետևանքներով նախևառաջ սեփական իշխանության ու ունեցած լծակների առումով՝ վերջնաարդյունքում գուցեև հանգեցնելով Քոչարյանի դիրքերի ամրապնդմանն երկրում (Արմեն Գևորգյանի ու Ալեքսան Հարությունյանի ակտիվացումն ամենևին էլ պատահական չէ…): Առաջին հայացքից հակառակորդներ թվացող Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ներկայիս իրողությունների պայմաններում միմյանց համար ձեռք են բերում խիստ կարևոր նշանակություն՝ պայմանավորվելով իրար սատար կանգնել՝ ինչ էլ լինի՝ մի բան, որի մասին կոնկրետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս ապրիլյան պատերազմի օրերին, երբ Տեր-Պետրոսյանը շատ կոնկրետ բարեկամական ժեստ արեց Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Այնպես որ՝ այն պնդումը, թե քաղաքականության մեջ կամ քաղաքական դեմքերի հետ՝ հին, թե նոր, տեղի ունեցող ոչինչ պատահական չէ, այնքան էլ մտացածին չէ. այնտեղ ուր արծարծվում են մեծ փողերի ու իշխանության թեմաները, կամայական ոչինչ չի հանդուրժվում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված