Նոյեմբերյանի նոր քաղաքապետը կաշխատի «մանր բաները» շտկել
Քաղաքական
Երեկ, ինչպես Հայաստանի մարզերի մեծ մասում, այնպես էլ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նոյեմբերյանի քաղաքապետ է ընտրվել Կարեն Աբազյանը, ով հաղթել է նախկին քաղաքապետ, ՀՀԿ կուսակցության անդամ Վանուշ Ամիրղանյանին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Աբազյանը նշեց, որ որևէ լուրջ խախտում ինքը չի արձանագրել և ընտրությունների հետ կապված ոչ մի բողոք չունի և արդար ընտրությամբ ինքը հաղթանակի է հասել:
Հարցին՝ ի՞նչ բացթողումներ է ունեցել նախկին քաղաքապետը, որոնք ինքը պաշտոնավարման ընթացքում պատրաստում է շտկել, նորընտիր քաղաքապետն ասաց. «Մեծ բաներ չեմ կարող խոստանալ, բայց մանր բաներ կան, որոնք կարող էին չլինել: Չեմ ցանկանում մանրանալ, ես իմ մեջ նրա բացթողումները գիտեմ: Դրա համար էլ առաջադրվել եմ, որ մեր ժողովրդին ինչ-որ բանով օգնեմ: Կաշխատեմ այդ մանր բաները շտկել»:
Քաղաքապետի խոսքով՝ այսօր Նոյեմբերյանում բավականին շատ են խնդիրները, որոնց լուծումը նախընտրական արշավի ընթացքում է առաջարկել, իսկ ինչ վերաբերում է իր և արդեն նախկին քաղաքապետ Վանուշ Ամիրղանյանի հարաբերություններին, ասաց. «Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել նախկին քաղաքապետի հետ: Վատ տրամադրվածություն չի եղել, անձնական խնդիրներ չկան: Ընտրություններ են՝ մեկը կհաղթի, մյուսը՝ կպարտվի: Այս անգամ ինձ է վիճակվել հաղթող լինել: Հիմա էլ պատրաստվում եմ նույն հարաբերությունները պահպանել»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ