Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Արցախի Կրթության նախարարն ահաբեկում է ուսուցիչներին

Գիտություն և Մշակույթ

ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տևական ժամանակ է մտահոգություններ է ստանում, որ Արցախի Կրթության և գիտության նախարարը չի ընդունում դպրոցները հնգօրյա դարձնելու մասին ուսուցիչների և ծնողկոմիտեների առաջարկները։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախարար Սլավա Ասրյանն արգելում է դպրոցների ուսուցիչներին անգամ մտածել նման առաջարկություն ներկայացնելու մասին, քանի որ կտրուկ մերժում են ստանալու։ Ավելին՝ ուսուցիչները պնդում են, թե նախարարն իրենց ահաբեկում է։

Նշվածի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի հետ։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախարարն ասաց՝ մի շարք պատճառներ կան, որոնք թույլ չեն տալիս վեցօրյա համակարգից անցում կատարել հնգօրյայի։

«Համաձայն հանրապետության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հնգօրյա կամ վեցօրյա անցնելու դեպքում մանկխորի որոշումով դպրոցն է որոշում և ներկայացնում նախարարի համաձայնեցմանը։ Հիմա ես ընդամենը մեկ դպրոցից եմ ստացել նման առաջարկություն, որն, իհարկե, մերժել եմ հետևյալ հանգամանքներից ելնելով։ Ներկա ուսումնական պլանները շաբաթական 34 ժամ 5 օրով, եթե մենք տեղավորում ենք, ստացվում է, որ երեխան օրական 7 ժամ պարապում է։ Այսինքն՝ դասերը առավոտյան սկսվելու է և 3-ին ավարտվի։ Մենք դպրոցներում սնունդ չենք ապահովում, որ երեխան սնվի։ Սա մեկ պայման։ Նախ՝ 7-րդ ժամը արդյունավետ չի կարող լինել։ Երեխան օրական 7 ժամվա համար պետք է դաս պատրաստի, սովորի։ Նրա համար, որ երկու օր ուսուցիչները տանը լինեն կամ երեխաները, ստացվում է, որ մենք պետք է մի շարք պատճառներ խախտենք։ Ուսուցիչը, օրինակ, եթե ունի 24-25 ժամ դաս, ինքը պետք է օրական 5-6 ժամ դաս պարապի, որը ևս անարդյունավետ է։ Ելնելով նման հանգամանքներից, մենք ասել ենք՝ եթե ժամաքանակը կրճատվի ու կարողանանք 6 ժամի մեջ տեղավորվել, նոր կարող ենք խոսել։ Հիմա, մենք չենք կարող մի քանի ծնողների քմահաճույքով, բերել այդ ծանրաբեռնվածությունը փաթաթել դպրոցներին»,- մանրամասնեց Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարը։

Այն դիտարկմանը, թե հնգօրյա համակարգի անցումը մեկ կամ երկու դպրոցի ուսուցչական անձնակազմի ցանկությամբ չի սահմանափակվում, այլ համատարած է և շաբաթ օրերին երեխաների միայն 70-80 տոկոսն է հաճախում դպրոց, նախարարն ասաց՝ սխալ են ասում. 

«Երեխաները հաճախում են, սխալ են իրենք ասում։ Եթե նույնիսկ բացակա լինում է, ապա համատարած չէ, մեծ թիվ չի կազմում։ Ցանկացած օր կարող են բացականեր լինել։ Խնդրեմ, գնացեք տեսեք ինքներդ։ Մենք պետք է առաջին հերթին երեխայի առողջությամբ մտահոգվենք։ Մենք շատ ենք քննարկել այդ հարցը, բոլորը դեմ են, որ անցնենք հնգօրյա ռեժիմի։ Այդ նույն հարցը ես քննարկել եմ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, ով նույն տեսակետին է։ Երեխան ինչպե՞ս կարող է 7 ժամ լիարժեք պարապել։ Գնացեք՝ տեսեք, 6-րդ ժամին երեխաների ակտիվությունը կամ ուսուցչի վարած դասն ինչպես է անցնում»,- նշեց Ասրյանը և հավելեց՝ հնգօրյա ռեժիմի անցնելու դեպքում պետք է 34 ժամը կրճատել և դարձնել 30 ժամ, որպեսզի 5 օրում հնարավոր լինի այն տեղավորել. «Իսկ մենք չենք կարող դա անել, քանի որ դասաժամեր պետք է կրճատվեն, ինչը չենք կարող անել»։ 

Նախարարը պնդեց, որ իրենք չեն կարող հնգօրյա դարձնել դպրոցները, քանի որ Արցախում ևս ՀՀ-ի դպրոցական ծրագրով են առաջնորդվում, իսկ դասաժամերի կրճատումը անհնար է։ Բայց, պետք է նշել, որ ՀՀ-ում վաղուց գործում է հնգօրյա համակարգ, որն իրեն արդարացնում է, նախարարը հավանաբար տեղյակ չէ այդ մասին կամ վեցօրյա համակարգով փորձում են այլ խնդիրներ լուծել։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված