Լցոնումներ, կրկնաքվեարկություններ. ընտրական համակարգում բարելավում չի նկատվել
Քաղաքական
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից մեկն է:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ. «Դրանք եղել են տարբեր տեսակի՝ սկսած ընտրատարածքում մարդաքանակի թույլատրված չափանիշների գերազանցումից, մի քանի հոգով քվեարկությունից, վերջացրած՝ լցոնումներով ու ուրիշի փոխարեն քվեարկելու փորձով»:
Մեր հարցին, թե ինչ նոր մեխանիզմներ է կազմակերպությունը կիրառել ընտրակեղծիքներից խուսափելու համար, Սոնա Այվազյանը նշեց, որ աշխատել են նույն մեխանիզմներով, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ. «Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու արդյունքում մեզ համար պարզ դարձավ, որ վիճակը չի բարելավվել և Հայաստանում նույնն բարձիթողի վիճակն է տիրում, ինչ նախորդ ընտրություններին»:
Այվազյանը հավելեց, որ անգամ ոստիկանությունն է իրենց կայքում տեղադրված խախտումներն ուսումնասիրել և գնացել դրանց հետքերով, որոշ դեպքերով ոստիկանությունը նաև գործին ընթացք է տվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ