iPhone 7-ն արտադրողականության թեստերով գերազանցել Է բոլոր սմարթֆոններին
Այլ
iPhone 7-ում տեղադրված A10 Fusion պրոցեսորը լավագույն արդյունքներն Է ցույց տալիս մրցակիցների սմարթֆոնների համեմատությամբ, որոնք աշխատում են Qualcomm-ի, Samsung-ի եւ MediaTek-ի SoC-ով: Այս մասին են վկայում արտադրողականության թեստերը, որոնք անցկացրել Է TechGrapple պորտալը:
Բացի iPhone-ից, թեստավորմանը մանակցել են Asus Zenfone 3 Deluxe-ը, որը դարձել Է առաջին սմարթֆոնը Snapdragon 821-ով, Samsung Galaxy S7 Edge-ը՝ Exynos 8890 պրոցեսորով եւ Meizu Pro 6-ը՝ Helio X25-ով: Այսպես, մեկ միջուկի արտադրողականության թեստում Apple-ի չիպը կարողացել Է զգալիորեն գերազանցել մրցակիցներին, սակայն բազմամիջուկային թեստում A10 Fusion-ը փոքր-ինչ հետ Է մնացել Exynos-ից:
Գրաֆիկայի թեստում մրցակիցների նկատմամբ Apple-ի չիպի գերազանցությունն ավելի ակնհայտ Էր: Գործնականում GFXBench-ի բոլոր թեստերում iPhone 7-ը 60 կադր Է տալիս մեկ վայրկյանում:
Apple ընկերությունը iPhone 7-ը ներկայացրել Է սեպտեմբերի սկզբին Սան Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա միջոցառման ժամանակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ