Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Սպիտակ տնից Բուքինգհեմյան պալատ. հայտնիների սրտերը գրաված հայուհին ժամանում է Հայաստան

Հասարակություն

Աշխարհում սեփական բրենդը հիմնադրած ու մեծ հաջողությունների հասած հայուհի Ջեսիկա Վարդուղյանը ժամանում է Հայաստան: Նա Jessica ապրանքանիշի և աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիրն է, «Օսկար» մրցանակաբաշխությունների աստղաբույլի ֆավորիտը ու հայրենիքում «Հելիոս պոդոլոգիա» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ սեմինար-վարպետության դաս կանցկացնի հայ մատնահարդարների ու ոլորտի մի քանի տասնյակ մասնագետների համար:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Double Tree by Hilton» հյուրանոցում, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին և առաջին տիկին Նենսի Ռեյգանին, Ուելսի արքայադուստր՝ Լեդի Դիանային ու ամերիկյան շոուբիզնեսի շատ հայտնիների սպասարկած հայուհին կփոխանցի փորձն ու գիտելիքները, մատնահարդարման գաղտնիքներն ու ուրիշի ձեռքն իր ափերի մեջ երկար պահելու արվեստը կատարելագործվել ձգտող հայ մասնագետներին, ովքեր մասնակցության համար կարող են գրանցվել «Հելիոս պոդոլոգիա» կենտրոնում՝ զանգահարելով +374 10 505099, +374 11 770188 հեռախոսահամարներով:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-17:00-ն, Ջեսիկա Վարդուղյանը հատուկ վարպետության դաս կանցկացնի Ամիրյան 27/1 հասցեում գտնվող «Հելիոս պոդոլոգիա» կենտրոնի աշխատակիցների համար՝ ներկայացնելով միջազգային նոր թրենդերը, կգնահատի մասնագետների աշխատանքն ու կշնորհի հավաստագրեր: Այս դասընթացը կգա լրացնելու կենտրոնի աշխատակիցների մասնագիտական աճին ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների չընդհատվող շղթան՝ վկայելով, որ «Հելիոսը» շարժվում է ժամանակին համընթաց՝ Հայաստան ներմուծելով միջազգային լավագույն փորձը:

Ջեսիկա Վարդուղյանը, գործունեություն ծավալելով ԱՄՆ-ում, առաջինը առաջադրեց գաղափարը, որ ինչպես մարդու մաշկն ու մազերը այնպես էլ եղունգները կարող են լինել տարբեր տեսակի, և ուսումնասիրություններից ելնելով յուրաքանչյուր տեսակի համար նա ստեղծեց առանձնահատուկ մոտեցում և խնամք, որն էլ իր հատուկ մշակված բանաձևի շնորհիվ լայն տարածում գտավ ողջ աշխարհում։

Հայաստանում Jessica ամերիկյան բրենդը հայտնի է ավելի քան 7 տարի. պաշտոնական և միակ ներկայացուցիչը «Հելիոս» էսթետիկ բժշկության և «Հելիոս Պոդոլոգիա» ոտքերի և ձեռքերի մասնագիտացված կենտրոններն են։

Յոթամյա համագործակցության սկզբնավորման պատմությունը ևս անչափ հետաքրքրական է. «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր Հելեն Ազարյանը, միջազգային ամսագրերից մեկում կարդալով Ջեսիկա Վարդուղյանի մասին, որոշեց մեկնել ԱՄՆ և ծանոթանալ մեծանուն հայուհու հետ: Իհարկե, կարևոր հարց էր՝ կցանկանա աշխարհահռչակ այդ բրենդը գործունեություն ծավալել Հայաստանի նման փոքր շուկայում, սակայն հանդիպման առաջին իսկ վայրկյանից հօդս ցնդեցին այդ մտորումները՝ շնորհիվ սկիզբ դրված գործնական ու բարեկամական ջերմ հարաբերությունների: Դոկտոր Հելենի առաջարկը Ջեսիկային՝ համագործակցել հայրենիքում, չափազանց գրավեց մեր հայրենակցին: Ահա այսպես էլ սկսվեց ամեն ինչ:

Ջեսիկայի կյանքը օտար ափերում սեփական աշխատասիրության շնորհիվ հաջողության պատմություն կերտելու յուրահատուկ օրինակ է. երբ Ջեսիկան ընդամենը 17 տարեկան էր, ընտանիքով Ռումինիայից տեղափոխվեցին ԱՄՆ, նա ցանկանում էր շարունակել կրթությունը և 1964թ. ընդունվեց Կալիֆորնիայի համալսարան, զուգահեռ մասնակցում էր նաև անգլերենի դասընթացների գիշերային ժամերին։ Ուսմանը զուգահեռ կար նաև աշխատելու անհրաժեշտություն և առանց անգլերեն լեզվին լավ տիրապետելու ընդունվեց պատահական գեղեցկության սրահ Beverly Hills-ում, որտեղ շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչ ում ձեռք բերեց։

Նրա մասնագիտության ընտրության հարցում մեծ դերակատարություն են ունեցել ազգությամբ հայ ծնողները. «Մայրս միշտ ասում էր, որ խնամված ձեռքերը խոսում են մարդու կարգավիճակի, դիրքի մասին»։ ԱՄՆ-ում մի քանի տարի ապրելուց հետո կլիմայական ազդեցությունը նա զգում էր նաև իր եղունգների վրա՝շուտ կոտրվում էին, չէին երկարում, դա պատճառ դարձավ, որ ավելի շատ կարդա, ուսումնասիրի եղունգի խնամքի, վերականգման վերջին տեխնոլոգիաների մասին և որքան էլ տարօրինակ էր, վերջիններս շատ քիչ էին։

3 տարի տքնաջան աշխատանքից հետո նա մշակեց եղունգների աճման նոր համակարգ և 1969թ. բացեց իր առաջին փոքրիկ սրահը Beverly Hills-ում, այսպես կոչված «եղունգների կլինիկան»։ Տարիների ընթացքում մասնագիտական ձեռքբերումներին զուգընթաց ավելանում էր նաև այցելուների թիվը, և 1972թ. սրահն ավելի ընդարձակելու անհրաժեշտություն առաջացավ։ Նրա այցելուները հետևում էին նրան ուր էլ լիներ, նրանց ցանկում էին այնպիսի հայտնի երգչուհիներ, դերասաններ և ճանաչված աստղեր, ինչպիսիք են Բարբարա Սթրեյզանդը, Դայան Քենոնը, Թոնի Բրեքսթոնը, Ջուդի Ֆոսթերը, Ռոզի Օ՛Դոննելը, Ջեսիկա Ալբան, Սանդրա Բալոքը:

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» և տարբեր ոլորտների այլ հայտնի մրցանակաբաշխությունների ժամանակ աստղաբույլը բեմ է բարձրանում ու ձեռքն է առնում բարձրախոսը՝ ինքնավստահ. չէ որ իրենց ձեռքերի խնամքը Jessica-ին են վստահել:

Նա ինքնամոռաց սիրահարված է իր աշխատանքին, հարցազրույցներից մեկում անգամ նշել է. «Քանի՞ մարդ կարող է մոտ 1 ժամ բռնել Ձեր ձեռքերը իր ձեռքերում, ոչ ոք՝ ոչ ամուսինը, ոչ երեխաները, միայն մատնահարդարը։ Պետք է վաստակել հաճախորդի վստահությունը»։

Ջեսիկան առաջին մատնահարդարն էր, ում մասին խոսեցին ամսագրերում, հրավիրում էին տարբեր հեռուստահաղորդումների և հենց դա նպաստեց եղունգների խնամքի հանդեպ հասարակության ուշադրությանը։

Հետաքրքիր է նաև այն, որ ֆրանսիական «French manicure» մատնահարդարումը, որ մեր օրերում լայն ճանաչում և կիրառություն է վայելում, Ջեսիկայի գաղափարն է եղել: Նախադեպը նախկինում չունենալով՝ նա սպիտակով է ներկում այցելուի եղունգների միայն ծայրերը, ինքն էլ այդ պահին չգիտակցելով մատնահարդարման ոլորտում հեղաշրջում կատարելու մասին. այդ մասին գրել են «Times» ամսագրում դեռ 1973 թվականին։

1974թ. հայտնի «The New York Times» ամսագիրը նրան շնորհել է «Եղունգների 1-ին տիկնոջ» տիտղոսը։

1986թ. նա հեղափոխություն է կատարել այս ոլորտում՝ ներկայանալով որպես դիստրիբյուտոր. կազմակերպում էր հեռուստատեսային վաճառքներ, առաքում քաղաքի տարբեր սրահների համար։ Շուտով կարողացել է նաև միջազգայնացնել իր բրենդը՝ արտահանելով Ճապոնիա, իսկ 1990թ. արդեն նվաճել ողջ աշխարհը, քանի որ մուտք է գործել Եվրոպա։

Տիկին Ջեսիկան ասում է, որ հաջողության գաղտնիքն իրականում շատ պարզ է. «Մեր նյութերը նախատեսված են եղունգների ցանկացած տեսակի համար, ժամանակի պահանջներին համընթաց էլ ավելի են կատարելագործվում, օգտագործում ենք միայն բնական հավելումներ։ Դափնիների արժանանալով՝ երբեք կանգ չենք առնում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված