Չի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմ ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 

Առնո Խայաջանյանը ֆիլմ կնկարահանի Արցախի մասին

Գիտություն և Մշակույթ

Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Նրա ստեղծագործական աշխարհում մեծ տեղ են գրավում ինքնության, բնապատկերի և հուշերի մասին թեմաները: Կինոռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Այն պատմում է Անատոլիայում կատարած մի շրջագայության մասին: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է այն բոլոր անհայտ բարեպաշտների գործերը, ովքեր 1915-ին կյանքեր են փրկել:

Առնո Խայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ», «Անջրդի ուղիներ» ֆիլմերը: Պատրաստվում է ֆիլմ նկարահանել նաեւ Արցախի մասին: «Արմենպրես»-ը զրուցեց կինոռեժիսորի հետ իր անցած ուղու, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն Խայաջանյան, ո՞ր տարիքից սկսեցիք հետաքրքրվել ֆիլմարտադրությամբ:

-20 տարեկանում, երբ սովորում էի Անգլիայում, ինձ համար բացահայտեցի բրիտանացի ռեժիսորներ Քեն Լոաչի եւ Մայք Լեյի «Սոցիալական ռեալիզմ» ֆիլմը: Մեկ տարի արտերկրում անցկացնելուց հետո վերադարձա Ֆրանսիա եւ որոշեցի ավելի խոր ուսումնասիրել այդ ոլորտը:

-Կարո՞ղ ենք ասել, որ ֆիլմ նկարահանելը Ձեզ համար եւ՛ հոբբի է, եւ՛ միաժամանակ մասնագիտություն:

- Այո, կարող ենք եւ այդպես ասել: Իմ առաջին հոբբին սպորտն է: Ես երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ թենիսով: Պարզապես իմ կյանքը, իմ առօրյան է խոր կապված իմ ֆիլմերի նախագծերի հետ: Ֆիլմ նկարահանելը լավագույն ճանապարհն է արտահայտելու ինքս ինձ եւ իմ հայկական արմատները:

-Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս իմացաք, որ ցեղասպանությունը վերապրածի հետնորդ եք:

-Իմ ընտանիքում ցեղասպանության թեմայի վրա տաբու էր դրված: Ոչ ոք այդ մասին չէր խոսում: Երբ դարձա 18 տարեկան, սկսեցի հետաքրքրվել, ինքս ուսումնասիրել այդ թեման, թե ինչպես է իմ մեծ պապը փրկվել, ինչպես է գաղթել Ֆրանսիա:

-Պարոն Խայաջանյան, իսկ որոնք են Ձեր ուսումնասիրությունների ընթացքում արված ամենահետաքրքիր բացահայտումները: Ի՞նչն է ամենաշատը Ձեզ ցնցել:

-Ինձ հատկապես հետաքրքիր էր այն, որ ցեղասպանության ժամանակ եղել են շատ անհայտ մարդիկ, ովքեր այդ տարիներին օգնել են հայերին, փրկել նրանց: Իսկ ամենացնցող բացահայտումը, թերեւս, իմանալն էր այն մասին, որ ցեղասպանության տարիներին մեր ընտանիքից միայն մեծ տատս ու պապս են ողջ են մնացել:

-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Քարքարոտ արահետներ» ֆիլմի գաղափարը:

-Ինձ համար շրջադարձային էր «Բարի սամարացի» (Le bon Samaritain) գեղանկարը: Ես հասկացա, որ իմ ֆիլմը պետք է պատմի եւ՛ զոհվածների, եւ՛ նրանց մասին, ովքեր օգնել են հայերին:

-Իսկ քա՞նի անգամ եք եղել Հայաստանում, երբեւէ ցանկություն առաջացե՞լ է մնալ եւ ապրել այստեղ:

-Հայաստանում եղել եմ երեք անգամ: Ես պարզապես չգիտեմ՝ կկարողանայի՞, արդյոք, ապրել Ֆրանսիայից դուրս, քանի որ իմ ողջ ընտանիքը, ընկերները, գործընկերները, աշխատանքը Ֆրանսիայում են: Սակայն վերջերս իմ մեջ, իրոք, ցանկություն է առաջացել գալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, որպեսզի ավելի խորությամբ բացահայտեմ երկիրը եւ հայկական ֆիլմարտադրությունը: Հատկապես շատ եմ սիրել Երեւանը լուսաբացին. դա ինձ մեծ ուրախություն է պարգեւում:

-Պրն Խայաջանյան, ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

-Սա մի փոքր բարդ հարց է, քանի որ, երբ ես Ֆրանսիայում եմ, մարդիկ ինձ ընկալում են որպես հայ իմ ազգանվան պատճառով, երբ Հայաստանում եմ, մարդիկ ինձ ընկալում եմ որպես ֆրանսիացի, քանի որ ես չեմ խոսում հայերեն: Եվ երբ ես Թուրքիայում եմ՝ իմ մեծ պապի գյուղում, մարդիկ ինձ ընկալում են որպես իրենցից մեկը: Ինքնությունը շատ բարդ թեմա է ինձ համար: Միայն մի բան կարող եմ համոզված ասել. ես զգում եմ մեծ պատասխանատվություն եւ հպարտություն՝ հարգելով իմ հայ նախնիների հիշատակը: Որպես ռեժիսոր՝ Հայաստանը եւ հայկական մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնելու անհրաժեշտություն եմ զգում:

-Նշեցիք, որ հայերեն չեք սովորել մինչ օրս, ի՞նչն է պատճառը:

-Ես չեմ ուզում հայերեն սովորել Ֆրանսիայում, նպատակ ունեմ վերադառնալ Հայաստան եւ հենց տեղում հայերեն սովորել:

-Մի շարք միջազգային մրցույթների եք մասնակցել, վերջերս էլ Հայոց ցեղասպանության մասին Ձեր ֆիլմը ցուցադրվեց Թուրքիայում, ի՞նչ տպավորություններ ունեք այդ մրցույթից:

-Ֆիլմի ցուցադրումը Ստամբուլում շատ հատուկ էր: Հանդիսատեսները լայն աշխարհայացքի տեր բաց մարդիկ էին, այդ իսկ պատճառով նրանք հավանեցին ֆիլմը:

-Ես կուզենայի նաեւ անդրադառնալ Արցախի մասին ֆիլմ նկարահանելու Ձեր ծրագրերին: Վերջերս Դուք առաջին անգամ այցելեցիք Արցախ, ի՞նչ ազդեցություն այն թողեց Ձեզ վրա:

-Արցախն ինձ անչափ շատ է դուր գալիս: Այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր լի են եւ՛ երջանկությամբ, եւ՛ միաժամանակ վախով: Ես ցանկանում եմ ֆիլմ նկարահանել հենց այս մարդկանց մասին: Ես նախատեսում եմ վերադառնալ այնտեղ հաջորդ ամառ՝ սցենարը գրելու համար:

Հարցազրույցը վարեց

Սյուզի Մուրադյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին
Ամենադիտված