Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռի 13-րդ փողոցի թիվ 51 տան մոտակայքում՝ 4000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պիկնիկ» ռեստորանային համալիրի մոտակայքում' մոտ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի մոտակայքում' մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում' 4 հա խոտածածկույթ, Մարմաշեն գյուղին հարակից հանդամասում' մոտ 0.5 հա, Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Կաթնաջուր գյուղի մոտ՝ 20 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Այգիներ» կոչվող տարածքում՝ 1 հա, Կարմրաշեն գյուղի դաշտում՝ մոտ 15 հա, Ամուլ սարի հարակից տարածքում' մոտ 20 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղին հարակից հանդամասում՝ 4 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ