Երևանում քաղցկեղով հիվանդ մարդկանց օգնության հիմնադրամ է բացվել
Բլոգոսֆերա
Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժմանն աջակցության հիմնադրամ է բացվել: Հիմնադրամի նպատակն է աջակցել քաղցկեղով հիվանդ մարդկանց։
«Սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին իմ բոլոր ընկերներին հրավիրում եմ «Էօն» ժամանցի վայր։ Անցյալ տարվանից մինչ հիմա դուք ինձ աջակցեցիք՝ օգնելով պայքարել քաղցկեղի դեմ։ Հիմա առողջանում եմ և շատ կուզենամ անձամբ տեսնել ձեզ ու իմ խորին շնորհակալությունը հայտնել»,-ֆեյսբուքում գրել է Անին՝ հավելելով, որ այդ օրն ինքը կներկայացնի «Անի Հայկունի» քաղցկեղի բուժման աջակցման հիմնադրամի նպատակները:
Նա բոլոր ցանկացողներին կոչ է անում միանալ իր նախագծին եւ նվիրատվություն կատարել հիմնադրամի հաշվին, որտեղ հավաքված գումարը կուղղվի քաղցկեղով հիվանդ մարդկանց աջակցության գործին։ Նա գրում է նաև, որ «Լույս» հիմնադրամի ու միջազգային կազմակերպությունների կրթաթոշակներով մեկնում է Օքսֆորդ՝ ուսանելու բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ