Էջնիածնում տան փլուզված պատը վնասել է կից անցնող գազատար խողովակը
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 26-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տունը մեկ հարկանի հողաշեն կառույց է (150 քմ), որի արտաքին պատից փլուզվել է մոտ 10 քմ հատված: Հարակից անցնող գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք' առանց բռնկման. տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «1-04» ծառայության աշխատակիցները փակել են վնասված գազատար խողովակի փականը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ