Թրամփը մեղադրել է Քլինթոնին երեսպաշտության ու «Հռոմի պապից սուրբ» լինելու ցանկության համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թենածու Դոնալդ Թրամփը իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին առաջին հեռուստադեբատների ժամանակ կշտամբել է «Հռոմի պապից ավելի սուրբ» լինելու ցանկության և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդեպ երեսպաշտ լինելու համար։
«Ես դիտել եմ, թե ինչպես ես վարել դեբատներն Օբամայի հետ և ինչպիսի սարսափելի անարգանքով ես նրան վերաբերվել, իսկ հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ լավ է ու հիանալի, այդպես չի լինում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Քլինթոնի ակնարկներին այն մասին, որ Օբամայի ծագման վերաբերյալ նրա կասկածը ռասիզմի վառ դրսևորում է։
«Երբ փորձում ես լինել Հռոմի պապից ավելի սուրբ, դա չի աշխատում»,-հայտարարել է հանրապետական թեկնածուն։
Թրամփն իրեն համարում է ավելի ողջամիտ, քան իր մրցակիցը։
Հանրապետական թեկնածուն Օբամայի մասով ենթադրություն է հայտնել, որ գործող նախագահը պաշտոնից հեռանալուց հետո մինչև կյանքի վերջը գոլֆ է խաղալու։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)