Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Սերժ Սարգսյանի ռազմավարական քայլը…

Վերլուծական

Հայաստանում կառավարության վերջնական կազմի ձևավորման շուրջ դեռևս ընթացող գործընթացներով պայմանավորված՝ հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունը շարունակում է բևեռված մնալ այն հարցի վրա, թե ովքեր են մաս կազմելու ապագա կառավարությանն ու ովքեր են ստիպված լինելու հեռանալ: Ինտրիգը հատկապես սուր է տնտեսական բլոկին չպատկանող նախարարությունների հետագային առնչվող պրոցեսների շուրջ, որ խոստանում են բավական հետաքրքրաշարժ լինել՝ կապված այն նոր իրավիճակի հետ, որ ներկայումս ստեղծվել է երկրում:

Մասնավորապես՝ հարցը, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ ՊՆ նախարարը, կարծես գտել է իր պատասխանն, ու ըստ ակտիվորեն շրջանառվող լուրերի՝ Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվելու այդ պաշտոնում: Փոխարենն, ըստ նույն այդ լուրերի, Սերժ Սարգսյանն այդ պաշտոնին կնշանակի իր մտերիմներից Վիգեն Սարգսյանին, ով, ի դեպ, ավանդաբար համարվում է նաև արևմտյան ազդեցության տակ գտնվող գործիչ:

Երբ երկրի վարչապետի պաշտոնում նշանակվեց Մոսկվայի «մարդը» համարվող Կարեն Կարապետյանը, շատերը սկսեցին խոսել այն մասին, որ այդ նշանակումը կարող է իրականում թանկ արժենալ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով  իրական վտանգ՝ ժամանակի ընթացքում անգլիական թագուհու կարգավիճակում հայտնվելու:

Բայց չանցած երկար ժամանակ՝ պարզ դարձավ, որ նմանատիպ խոսակցությունները լոկ ֆանտազիայի արդյունք էին, իսկ Կարապետյանի նշանակումն այնքան էլ ուղիղ համեմատական չէ Սերժ Սարգսյանի՝ երկրի ներսում ունեցած ազդեցության հնարավոր թուլացմանը. կարևորագույն պետական գերատեսչություններն՝ ուժայինները, որոնց՝ երկրի ներքին կյանքում ունեցած հսկայական ազդեցության ու դերի մասին տեղյակ են բոլորը, փաստացի մնում են Սերժ Սարգսյանի անմիջական ազդեցության տակ՝ այդպիսով վերածվելով կարևորագույն լծակների, որ օգնելու են Սերժ Սարգսյանին սեփական բռունցքում պահել երկրի կառավարման թելերը. չպետք է մոռանալ, որ մեծամասնություն կազմող «Հանրապետականը» ևս Սարգսյանինն է՝ հանդիսանալով կարևորագույն քաղաքական ռեսուրս, որի վրա հենվելով՝ նախագահը կարող է ի կատար ածել իր մտահղացումներն ու քաղաքական նպատակները:

Փաստացի ստացվում է, որ Կարապետյանին հանձվում է ընդամենը տնտեսական բլոկը, որ, անկեղծ լինենք, այնքան էլ քաղցր պատառ կարող է և չլինել վերջինիս համար, քանի որ տնտեսության վիճակի համար ողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց Կարապետյանի ուսերին՝ իր համար դրանից բխող գուցեև խիստ անցանկալի հետևանքներով հանդերձ (այսուհետ ցանկացած տնտեսական ձախողում կապվելու է հենց Կարապետյանի անվան հետ, ինչը, բնականաբար, սասանելու է նրա դիրքերն ու պարարտ հող ստեղծելու հավանական ճնշումների համար):

Այնպես որ՝ կարելի է ասել՝ Կարապետյանն այնքան էլ անձեռնմխելի չէ, որքան էլ կարող է հեռվից թվալ, քանի որ նրա կողմից համապատասխան արդյունքներ չապահովելու պարագայում Սերժ Սարգսյանը հաստատ հարմար առիթ կունենա՝ նրան պաշտոնաթող անելու ու վերջապես բոլորին փաստելու, որ ամենևին էլ իրենով չեն պայմանավորված տնտեսական այն խնդիրները, որոնց պատճառով երկիրը հասել է այս օրին. անկախ այն հանգամանքից, թե Կարապետյանն ում մարդն է՝ Ռուսաստանի, թե ասենք Բուրկինա Ֆասոյի, անվիճելի է՝ կոնկրետ արդյունքներ չապահովելու պարագայում ենթակա է լինելու հեռացման:

Իհարկե, կարծել, թե Հայաստանի տնտեսության իրական ու շոշափելի զարգացումն այս պարագայում կարող է բխել բացառապես Կարապետյանի շահերից, սխալ կլինի, քանի որ գոնե այս փուլում նույն այդ զարգացումը կամ գոնե նման հեռանկարը բխում է նաև Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակներից. շուտով ընտրություններ են, իսկ ընտրություններին գնալ նման տնտեսական ցուցանիշներով «Հանրապետականի» համար կնշանակի բարդացնել սեփական վերարտադրության պրոցեսը. ժողովրդին ցույց տալու բան է պետք, իսկ դա կարող է ապահովել Կարեն Կարապետյանը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված