Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 23 տոկոսը գալիս են ԵՄ երկրներից, 22 տոկոսը` ՌԴ-ից, 10 տոկոսը` ԱՄՆ-ից
Հասարակություն
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ, ընդ որում' նրանց 26.3 տոկոսը եկել են ԱՊՀ երկրներից, 23.4 տոկոսը' ԵՄ երկրներից և 50.3 տոկոսը' այլ երկրներից: Հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջի կների 22,3 տոկոսը ժամանել է ՌԴ-ից, 17,8 տոկոսը' Իրանից, իսկ 10,1 տոկոսը' ԱՄՆ-ից: 2015թ. հունվար-հունիսի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.4%-ով: Ժամանողների 31,6 տոկոսն այցելել է գործնական նպատակով, 47 տոկոսը՝ հանգստի և ժամանցի, 0,4-ը՝ բուժման, իսկ այլ նպատակների համար այցելել է ժամանողների 20,9 տոկոսը:
2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով: Ներկայացվող ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2016 թվականի հունվար-հունիսին Հայաստանից ինքնուրույն մեկնել է 466 444 մարդ և միայն 4 249 մարդ՝ զբոսաշրջային գործակալությունների միջոցով. վերջին ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,9 տոկոսով: Մեկնողների 6,7 տոկոսը հետապնդել է գործնական, 86,6-ը' հանգստի և ժամանցի և 6,7 տոկոսը' այլ նպատակներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ