ՊԵԿ նախագահը Շմայսին խնդրեց փրկել իրեն լրագրողների հարցերից
Քաղաքական
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ՊԵԿ-ն ինչու՞ է գործարարներից պահանջում վճարել ավել հարկեր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասաց.
«Յուրաքանչյուր գործարար, երբ որ իրենից փորձում են հարկ գանձել, ինքը դժգոհում ա»: Լրագրողները նրանից նաև փորձեցին ճշտել որոշ հարցերի պատասխաններ, սակայն հարցերը դուր չեկան ՊԵԿ նախագահին, ով նյարդայնացավ և հայտարարեց, որ չի պատասխանի այլ հարցերի:
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, Հ. Հովսեփյանն հայտարարեց, թե այդպիսի հարց չի քննարկվել: «Չի քննարկվել նաև հարկային և մաքսային մարմինների առանձնացումը»,- ավելացրեց նա:
Հովսեփյանը լրագրողների հարցերին չպատասխանելու համար դիմեց ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի օգնությանը, վերջինս լրագրողներին ամեն կերպ փորձեց հետ պահել ՊԵԿ նախագահին հարցեր տալուց: Առաքել Մովսիսյանը պաբերաբար հայտարարում էր, թե ՊԵԿ նախագահը գործեր ունի, շտապում է և չի կարող պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Հ. Հովսեփյանի աշխատանքը դժգոհություն է առաջացրել գործարարների շրջանում, իսկ նա գրեթե միշտ խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին, իսկ երբ հարցերը դուր չեն գալիս նրան, նա նյարդայնանում ու հեռանում է: Նկատենք, որ դժգոհություններ կան նաև մաքսային ոլորտում, որտեղ խնդիրները վերաբերում են ավտոմեքենաների մաքսազերծմանը: Այստեղ լրիվ բարձիթողի վիճակ է:
Արմինե Եփրեմյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ