Ամաչում ենք, որ վերջին երեք խաղերում չենք հաղթել. Զիդան
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ իր թիմի ցուցադրած խաղը:
Հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:
«Դժվար է ընդունել այս արդյունքը, քանի որ մենք ավելիին էինք արժանի: Ընդհանուր առմամբ վատ արդյունք չէ: Առաջին խաղակեսը մեզ մոտ չստացվեց: Գիտեինք, որ Դորտմունդում բարդ է լինելու, այդ պատճառով էլ հպարտանում եմ թիմովս: Ցավալի է, որ մենք հանդիպման ավարտին գոլ բաց թողեցինք: Այնուամենայինիվ, ամանչում ենք, որ վերջին երեք խաղերում չենք հաղթել»,-Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու