ԱԺ 14 պատգամավորներ դիմել են Քննչական կոմիտե` Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու հարցով
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 14 պատգամավոր դիմել են ՀՀ Քննչական կոմիտեին` Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
Ինչպես տեղեկացրին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակից, դիմումը ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը և Լևոն Դոխոլյանը:
Պատգամավորները ներկայացված դիմումի մեջ հորդորել են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին մինչև նախաքննության ավարտը:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ