Հանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան 

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կա պերի վարչությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են: Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ: Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին, նրան մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից և անձնակազմից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա ներգրավել ֆինանսական միջոցներ, նոր մշակույթ և նոր չափորոշիչ ներ: «Խստորեն պետք է նայել նաև այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին և գնալ յուրաքանչյուր լումայի հետևից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում և այդ նպատակը կատարվում է, թե ոչ»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առևտրայնացումը և կարևորել էկոտուրիզմի զարգացումը, որը մեր զբոսաշրջության գրավիչ ճյուղերից մեկն է: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքները պետք է իրականացնել արագ և արդյունավետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար:
Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն:«Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը: Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ: Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն: «Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ: «Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև նախարարության ու բանտային համակարգի սերտ համագործակցությունը և ընդգծել. «Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ և այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ և համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ և այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանըԿատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. ReutersԲուդանովը հայտարարել է, որ ուկրաինացիները «Աստծո ընտրյալ ժողովուրդն» ենՍասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնըՍաակաշվիլի. Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը Ուկրաինայում պարտություն կրելու դեպքումՓալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվինԳիտնականները բացահայտել են ամենօրյա նախաճաշի անսպասելի օգտակար ազդեցությունըBloomberg. ԵՄ-ն թույլ կտա Ուկրաինային բրիտանական զենք գնել եվրոպական փողերովԽնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքումԿինը մղձավանջային երազից հետո ստուգվել է և իմացել, որ քաղցկեղ ունիԵՄ-ն ցանկանում է թույլատրել Ուկրաինային բրիտանական զենք գնել վարկային միջոցներովԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանսCNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասինԿիրկորովը պատմել է Պուգաչովայի հետ կապված «մարգարեական» երազների մասինՀրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից. Դավիթ ԱռուշանյանՔաղաքապետի խոսնակն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ քննադատություններին12 հազար տարվա գտածոն կարող է փոխել Հեռավոր Արևելքի պատմությունըԿրասնոդարի օդանավակայանում վերացվել են թռիչքների սահմանափակումներըՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ.Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին (տեսանյութ) Բալթյան երկրները և Լեհաստանը կգերազանցեն ԱՄՆ-ին ՀՆԱ-ի մեջ ռազմական ծախսերի առումովԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվենԿադրեր Գորիս մտած գայլերի ոհմակից (տեսանյութ) Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը 88 տարեկանում
Ամենադիտված