Սուրիկ Խաչատրյան բարձր ինտենսիվությամբ շարունակում է իր աշխատանքը
Քաղաքական
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում է ներկայացրել, ապատեղեկատվություն է՝ զուրկ որևէ հիմքից: Այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր աշխատանքային առօրյան՝ սովորական բարձր ինտենսիվությամբ:
Մտացածին և չհիմնավորված լուրերի տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև ոչ հարիր՝ անաչառ տեղեկատվություն ներկայացնելու հավակնություն ունեցող լրատվամիջոցին»,- ասվում է մարզպետարանի հազորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ