Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Տնտեսություն

2012 թվականի մայիսի 8-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Օլեգ Աղասյանը, Ահարոն Չիլինգարյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց ապրիլի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2012 թվականի ապրիլին արձանագրվել է 0.6% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 1.9%: Ընդ որում, պարենային ապրանքների գների աճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին կազմել է 0.8 տոկոսային կետ, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7 տոկոսային կետ, ծառայությունների սակագների աճի նպաստումը՝ 0.5 տոկոսային կետ: Ամսական գնանկումը պայմանավորված է եղել հիմնականում բանջարեղենի գների 7.6% անկմամբ, որի նպաստումը կազմել է 0.5 տոկոսային կետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թվականի հունվարի-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.1%: Արդյունաբերության ճյուղի թողարկման ծավալների աճը կազմել է 16.4%, ծառայությունների ծավալներինը՝ 11.5%: Գյուղատնտեսության ճյուղում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ թողարկման ծավալները չեն փոփոխվել, իսկ շինարարության ճյուղում արձանագրվել է անկում՝ 5.5%:

2012թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ հաշվի բարելավման միտումը շարունակվել է՝ հիմնականում պայմանավորված ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճով և ապրանքային հաշվեկշռի պակասուրդի նվազմամբ: Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշները հետևյալն են. 2012 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 32.4%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության ՍԻՖ)՝ 9.8%-ով:

2012 թվականի տարեսկզբին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա թողել է զսպող ազդեցություն՝ հիմնականում պայմանավորված պետական ծախսերի տնտեսումներով:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Հիմնվելով մինչև տարեվերջ գնաճի կանխատեսումների վրա՝ ԿԲ ապրիլին շարունակել է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը, և ֆինանսական շուկայում, ընդհանուր առմամբ, տոկոսադրույքներն անփոփոխ են մնացել: Շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը կազմել է 9.92 %, միջբանկային ռեպո տոկոսադրույքը՝ 9.45%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 8.93%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 8.64%:

2012թ. ապրիլին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.74 տոկոսով՝ կազմելով 392.02 դրամ, Եվրոյի նկատմամբ փոխարժեքը արժեզրկվել է 0.35 տոկոսով՝ կազմել 515.98 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ կազմելով 13.29 դրամ:

Ֆինանսական շուկայի նկարագրված զարգացումների ներքո դրամավարկային ցուցանիշները ապրիլի 28-ի դրությամբ արձանագրել են հետևյալ շարժերը. 12-ամսյա կտրվածքով դրամային ավանդների 41.1% աճի պայմաններում դրամային զանգվածն առաջանցիկ՝ 23.7% աճ է արձանագրել փողի զանգվածի 20.7% աճի համեմատությամբ: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 16.9% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 11.2%): Արդյունքում, դոլարայնացման մակարդակն այդ ժամանակահատվածում նվազել է 1.4 կետով (ավելի, քան 3%-ով): Վարկավորման աճը շարունակվել է և կազմել է 32.9%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

2012 թ. ապրիլին հիմնական հումքային և արդյունաբերական ապրանքների միջազգային գներն, ընդհանուր առմամբ, դրսևորեցին գնանկումային միտումներ

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.4%, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազումը կազմել է 8.9%: Ցորենի միջազգային գինն ապրիլի ընթացքում նվազել է 6.2%-ով, շաքարավազինը՝ 7%-ով, բրնձի միջազգային գինը ապրիլին ավելացել է 6.5%-ով՝ Ինդոնեզիայում տարվա հիմնական ցանքաշրջանում սպասվածից քիչ գնահատված բերքահավաքով: Բացի այդ, բրնձի շուկայում շարունակվում են պահպանվել անորոշությունները՝ Թայլանդում պետական մեխանիզմների կիրառման հետ կապված:

Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը 2012թ. ապրիլին նվազել է 2.7%-ով, նավթի գինը՝ 3.5%ով:

Չնայած տարեսկզբին արձանագրված նավթի միջազգային գների աճով պայմանավորված գնաճային դրսևորումներին, ԱՄՆ ԴՊՀ-ն, հիմք ընդունելով ԱՄՆ-ում սպասվող տնտեսության զարգացման չափավոր տեմպերը, դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքն ապրիլին կրկին թողեց անփոփոխ՝ 0-0.25% միջակայքում:

Չնայած 2012թ.-ին կանխատեսվող թիրախից բարձր գնաճին՝ տնտեսության ցածր ակտիվության պայմաններում Եվրոպական Կենտրոնական բանկը մայիսին կրկին անփոփոխ թողեց քաղաքականության տոկոսադրույքը:

Խորհուրդը գնահատեց, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականում՝ նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին, ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք:

Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի: Ներկայումս իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Խորհուրդը միաժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը:

2012 թվականի մայիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար՝ 11.0% և 5.0%:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված