Շախմատ. Տիգրան Հարությունյանը` Վրաստանի ակումբային չեմպիոն
Սպորտ
Ավարտվեց Վրաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը: Բաղդասարյանը գլխավորում էր «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես էր գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում էր «Նոնա» ակումբը:
Վրաստանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Նոնա» ակումբը, որը 6 հանդիպում ավարտեց հաղթանակով և միայն մեկ մրցախաղում ոչ-ոքի խաղաց: Թիմի հաջողությանը նպաստեց նաև Տիգրան Հարությունյանի վստահ ելույթը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և մի քանի մրցախաղերում տարավ որոշիչ հաղթանակներ:
«Սամեգրելո» ակումբը, որի կազմում հանդես էին գալիս Վահե Բաղդասարյանն ու Սուսաննա Գաբոյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու