Պետք է հաղթեինք. Գվարդիոլա
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Սելթիկի» դեմ հանդիպումը, որն ավարտվել էր 3:3 հաշվով:
«Մեզ համար բարդ խաղ էր: Գոհ եմ ֆուտբոլիստներիս արձագանքից, չէ որ արտագնա խաղում բարդ է երեք գոլ խփելը: Պետք է հաղթեինք: Իհարկե, դժվար է, երբ գոլ ես բաց թողնում ամեն խաղակեսի սկզբում: Երկրորդ գոլի դրվագում մեր բախտը ուղղակի չբերեց, բացի դա էլի չեմ հիշում, որ երրորդ գոլից հետո մրցակիցը պահեր ունենար», -Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու