Գալուստ Սահակյանը նախընտրում է «շլյապայով տղայի»՝ Թաթայի երաժշտությունը
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի շտապում քննադատել Հանրային հեռուստաընկերության եթերում երաժշտական նախագծերի ժամանակ հնչած ռաբիս երաժշտությունը։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ երբեմն ինքն էլ լսում ռաբիս, և, որպես օրինակ, նա մատնանշեց «շլյապայով տղային»՝ Թաթային։
«Ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը և մոտեցումները ձևավորեն։ Դրա արդյունքում՝ բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել։ Օրինակի համար, ռաբիս երգողներից՝ Թաթայի երգած ռաբիսը, լավ ռաբիս է, բայց ռաբիս է, որը կարծում եմ ավելի ճոխացված է»,-ասաց նա։
ԱԺ նախագահի համոզմամբ՝ այսօր մենք երաժշտական այնպիսի կոթողներ ունենք, որ ավելի լավ է մեր ժողովուրդը դրան վարժվի։ Թեև նա դժվարացավ ասել, թե ռաբիս կատարումներից որն է հավանում, այնուամենայնիվ, խոստովանեց, որ պատահում է, որ ինքն էլ է ռաբիս լսում։
Նա դժվարացավ առանձնացնել կոնկրետ կատարողների և խորհուրդ տալ շրջապատողներին, սակայն հավելեց. «Երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք: Դրա համար կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձևափոխված մի երաժշտություն կա, որը երբեմն- երբեմն հեռուստատեսությամբ էլ է լսվում»,-ասաց
Արմինե Եփրեմյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ