Կցանկանայի, որ «Յունայթեդը» խաղար ուժեղագույն կազմով. «Զարյայի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Զարյայի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը անդրարադրձել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղին և նշել.
«Շատ երկար ենք սպասել այս մակարդակի վրա խաղալուն: Վերջապես հայտնվեցինք Եվրոպայի լիգայում: Կարծում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի շատ ուժեղ կողմեր ունի: Այս տարի թիմը գլխավորեց ժամանակի լավագույն մարզիչներից մեկը`Ժոզե Մոուրինյուն: Ձեռք բերվեցին շատ ուժեղ ֆուտբոլիստներ` Պոգբա, Իբրահիմովիչ: Սրանով ամեն ինչ ասված է...
Մեզ սպասվում է դիտարժան խաղ: Հավատում եմ տղաներիս: Այդ աստղերի մակարդակում մեր հնարավորությունները ցույց տալու մեծ շանս կա: Ինքս կցանկանայի, որ «Յունայթեդը» խաղար ուժեղագույն կազմով: Դա մեզ համար ավելի հետաքրքիր կլիներ: Մանչեսթերյան թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստին առողջություն եմ մաղթում, և թող, որ մեր դեմ խաղում բոլորը լինեն դաշտում»,- մարզչի խոսքը մեջբերում է iSport-ը:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր, մեկնարկը Երևանի ժամանակով 23:05-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու