Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Բաղրամյան 26-ի «մեսիջը» Կարեն Կարապետյանին…

Վերլուծական

Ով ինչ ուզում է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու ողջ գործընթացը բավական աղմկոտ ստացվեց. քաղաքական ինտրիգներ, նեղացած դեմքեր, շատերի մոտ շոկային իրավիճակ:

Դժվար թե հնարավոր լինի հիշել ևս մեկ նմանատիպ նշանակում, որ նույնքան աղմկահարույց եղած լինի, որքան այս մեկը: Բայց հասարակ մարդկանց, որպես կանոն, ավելի շատ հուզում են ոչ թե քաղաքական զանազան ինտրիգներն ու ներքին մութ գործընթացներն, այլ՝ այն կոնկրետ արդյունքները, որ ակնկալվում են նոր վարչապետից:

Իսկ ակնկալիքներն, ինչպես հայտնի է, այդ այնքան էլ քիչ չեն՝ տնտեսության վերականգնում, հավասար դաշտ բոլոր գործարարների համար ու հավասար հնարավորություններ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում բիզնես ծավալել, պետական միջոցների անխնա վատնման ավարտ և այլն: Այսինքն այն, ինչ ուղղակիորեն կամ անուղղակի ձևով խոստացել է Կարապետյանը՝ ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը:

Իսկ այն, որ Կարեն Կարապետյանի նշանակումը, մեղմ ասած, շատերի սրտով չէր, առանձնակի ապացույցների կարիք չի զգում. մեկն, ով բացեիբաց խոսում է համակարգի ունեցած թերությունների ու այդ թերությունները վերջնականապես լուծելու ցանկության մասին, չի կարող սվիններով չընդունվել նրանց կողմից, ովքեր այդ նույն համակարգի հարազատ զավակներն են: Ապացույցը, թերևս, որոշ հանրապետականների ոչ միանշանակ արձագանքն էր Կարապետյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում այլևս բիզնեսներ չեն խլվելու: «Երևան Գարեջրի» սեփականատեր Հակոբ Հակոբյանն, օրինակ, արձագանքելով Կարապետյանի հայտարարությանն, ասել էր, թե ինքը բիզնես խլելու գործընթաց չի տեսել:

«Կարծում եմ՝ իրեն պետք է հարցնեք՝ ինչո՞ւ է ասել, որովհետև ես չգիտեմ՝ ինքն ի՞նչ է մտածել, որ ասել է»,-լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում այսպես էր արձագանքել Հակոբյանը նորանշանակ վարչապետի համարձակ հայտարարությանն: Նույնատիպ կեցվածք էր դրսևորել նաև իշխող կարգերի հարազատ ծնունդը համարվող Սամվել Ալեքսանյանն, ով Կարապետյանին տված իր հեռահար պատասխանում զարմացած հայտարարել էր՝ բայց ե՞րբ են խլել, որ, տո՛, ո՞վ է ասել, որ խլվել է…

Ասել կուզի՝ Կարապետյանի պաշտոնավարման առաջին իսկ օրերից պարզ էր, որ վարչապետն իր գործունեության ընթացքում ուզած-չուզած բախվելու էր համակարգի ու դրա ողնաշարը համարվողների թեկուզ լուռ, բայց, այնուամենայնիվ, դիմադրությանը, ինչն, իր հերթին ի սկզբանե բացառում էր անհարժեշտ համակարգային փոփոխությունների սահուն ընթացքը:

Եվ ահա հիմա էլ պարզվում է՝ Կարապետյանին ընդդիմացողների շարքը որոշել է համալրել ՊԵԿ փոխնախագահ Վաղխթանգ Միրումյանն, ով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ վերաբերող Հայաստանում բիզնեսներ խլելուն՝ակնարկելով վարչապետի արտահայտած միտքը, շտապել է բոլորին հավաստիացնել, թե ինքն անձամբ բիզնեսներ խլելու մասին ինֆորմացիա չունի, նման բանի մասին չի լսել: Իհարկե, ենթադրել, թե Միրումյանն այնքան միամիտ ու բանից անտեղյակ է, որ տեղյակ չէ Հայաստանի բիզնես միջավայրին ու չգիտի ասենք այն մասին, որ տնտեսության բազում ոլորտներ մենաշնորհված են, իսկ ցանկացած մեկն, ով հանդգնում է «փակ գոտիում» գործունեություն ծավալել, անմիջապես առաջն առնում են, ոչ մի կերպ չենք կարող, քանի որ սույն պաշտոնյան բավական երկար ժամանակ է, ինչ համակարգում բավական բարձր պաշտոն է զբաղեցնում:

Ճիշտ է՝ միգուցե Վայրի Արևմուտքի մեթոդը, երբ մարդկանց հստակորեն ահաբեկում, սպառնում կամ էժան գնով ստիպում էին վաճառել ինչքն ու բիզնեսն, այլևս այնքան էլ կիրառելի չէ մեզանում, բայց դա չի նշանակում, որ այլ,ավելի կատարելագործված մեխանիզմներ չեն կիրառվում: Օրինակ՝ասում են՝ ներկայումս բավական գործուն մեխանիզմներից մեկն էլ հետևյալն է. դրսից որևէ ֆիրմայի հետ աշխատող անձի բիզնեսը խլելու համար նախ հարկայինից ու բանկերից ճշտում են, թե ինչ պայմաններով է կնքվել գործարքը: Քանի՞ տոկոս, ի՞նչ քանակի ապրանք է ներկրում ընկերությունը: Այնուհետև համապատասխանները կապվում են մայր ֆիրմայի հետ և գրավոր առաջարկ ներկայացնում' պատրաստ են իրացնել երկու անգամ շատ ապրանք, ավելի շատ եկամուտ ապահովել՝ ավելի քիչ տոկոս պահանջելով: Անշո՛ւշտ, բերված օրինակն ամենևին էլ եզակիներից չէ մեր իրականությունում, ու այլևայլ մեթոդներ ևս բանեցվում են, բայց հարցն այստեղ այն է, թե ինչու է Միրումյանը փորձում հերքել անհերքելին:

Իսկ դրա պատճառն, ինչ խոսք, կարող է շատ ավելի խորքային լինել, քան ենթադրյալ չիմացությունն է. չի բացառվում, որ սա Սարգսյան-Կարապետյան լուռ հակամարտության հերթական դրսևորումներից մեկն է ու յուրատեսակ «մեսիջ»՝ ուղղված վարչապետին նախագահականից, թե առանձնապես պետք չէ ոգևորվել ու հարկավոր է սեփական ծրագրերն ու տեսլականն իրականացնել միայն այն շրջանակներում ու այն կանոններով, որոնք այս երկար տարիների ընթացքում ձևավորվել են: Այսինքն՝ Կարապետյանի առաջ ի սկզբանե դրվում են շատ կոնկրետ սահմանափակումներ՝ չվտանգելու համար այն բիզնես կայսրությունն ու դրա առաջացման հիմքում ընկած խաղի այն կանոնները, որոնց հիմքում, ինչպես հայտնի է, դրված են էլիտաների նյութական շահերը:

Իսկ այս ամենն, իր հերթին, նշանակում է, որ մեծ ակնկալիքներ Կարապետյանի վարչապետության շրջանից պետք չէ ունենալ, քանի որ երկրում իրական տնտեսական բարեփոխումներ ապահովելու, ներդրումներ ներգրավելու մեջ արմատական դերակատարում ունեցող պետական մարմինը՝ հարկայինը, որ գտնվում է ամենևին էլ ոչ Կարապետյանի ազդեցության տակ, չի պատրաստվում արմատապես վերանայել սեփական սկզբունքները:

Ճիշտ է՝ միգուցե մակերեսային առումով որոշակի քայլեր կարող են և արվել, բայց ենթադրել, թե շուտով Սինգապուր ենք դառնալու, միամտություն կլիներ. Սինգապուրի զարգացման մեթոդոլոգիայի կիրառումը Հայաստանում էապես կվտանգեր վերևների շահերն ու չէր երաշխավորի նրանց վերարտադրությունն առաջիկայում, ուստի՝ ամենայն հավանականությամբ Կարապետյանին պետք է վերաբերվել որպես անցումային շրջանի ֆիգուր, որի հիմնական առաքելությունը ոչ թե արմատական քայլերի իրականցումն ու շատերի պլանները խառնելն է, այլ՝երկրում բարեփոխումների իմիտացիա ստեղծելը՝մի բան,որ փայլուն կերպով տեղավորվում է առաջիկա ընտրությունների համատեքստում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված