Ալեք Բոլդուինը կներկայացնի Թրամփին ԱՄՆ-ի նախագահների թեկնածուների բանավեճի ծաղրանման մեջ
ԱՄՆ
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը կխաղա Դոնալդ Թրամփի դերը MSNBC հեռուստաալիքում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ծաղրանման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախագահական մրցարշավի առաջիկա զվարճալի պայքարի՝ հրապարակված տեսաթրեյլերում Բոլդուինին կհագցնեն խիստ կոստյում, կդնեն կեղծամ, բաց հոնքեր, եւ նա Դոնալդ Թրամփի կերպարով կհայտնվի «Թրամփը Քլինթոնի դեմ» անվանումը կրող դրվագում:
Ինչպես սպասվում Է, շոուն տեղի կունենա հոկտեմբերի 1-ին MSNBC հեռուստաալիքում՝ «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» (Saturday Night Live) հաղորդման ժամանակ:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի դերը կխաղա դերասանուհի Քեյթ Մակքինոնը: Զվարճալի հեռուստաբանավեճերի ծանուցման մեջ նա ցուցադրել Է քաղաքական գործչին բնորոշ դեմքի արտահայտությունը՝ ժպիտը՝ լայն բացված զարմացական աչքերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)