Գյուղնախարարությունը մշակում է խաղողի մթերման բանաձև
Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի համոզմամբ՝ և խաղողագործությամբ զբաղվող գյուղացին, և մթերողը պետք է գան համաձայնության, թե ինչպես պետք է նախորդ տարվա ընթացքում կուտակված պարտքը մարվի, որպեսզի գյուղացին շատ «չնեղվի», մթերողն էլ իր հարցերը լուծի: Իգնատի Առաքելյանն այդ մասին նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե գյուղատնտեսության նախարությունն ինչով է նպաստելու, որպեսզի հետագայում ևս գյուղացիների և մթերողների միջև խնդիրներ չծագեն, նախարարը պատասխանեց. «Մենք բանաձև ենք գտնում, որով կմթերվի ավելցուկը: Կա նախագիծ, և երբ վերջնական որոշում կլինի, կներկայացնենք»:
Լրագրողների հաջորդ հարցին, թե պատկերացումնե՞ր էլ չկան, ինչ բանաձևի մասին է խոսքը, նախարարն ասաց. «Կան, այսօր հայտարարելու չեն»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ