Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը 

Սերժ Սարգսյանի «պադստավկան» Հովիկ Աբրահամյանին

Վերլուծական

Ինպես հայտնի է, օրերս ՀՀ Կենտրոնական բանկը, միգուցե ի զարմանս շատերի, որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0,5%-ով նվազեցման մասին, իսկ դրանից առաջ էլ նվազեցրել էր բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը մի ամբողջ 2%-ով։

Նրանց, ովքեր տնտեսագիտությանն այնքան էլ մոտ չեն կանգնած, ասենք, որ ԿԲ այս քայլերը հանգեցնելու են երկրում վարկային տոկոսադրույքների նվազեցմանը, տնտեսվարողների կողմից ավելի մեծ ծավալների ու շատ ավելի էժան վարկերի ներգրավմանը, ինչը, բնականաբար, էապես կաշխուժացնի երկրի տնտեսությունը՝ նախադրյալներ ստեղծելով լճացումից երկիրը դուրս բերելու համար:

Բայց տեղի ունեցածում ամենահետաքրքրականը ոչ միայն ԿԲ որոշման արդյունքում ակնկալվող դրական էֆեկտին վերաբերող մտորումներն ու ակնկալիքներն են, սպասվող արդյունքները, այլև` այս ամենի հիմքուն ընկած քաղաքական ենթատեքստի էությունը:

Իսկ այն, որ տեղի ունեցածում քաղաքական ենթատեքստ չտեսնել պարզապես չի կարելի, անվիճելի է, քանի որ նախկինում Հովիկ Աբրահամյանի կառավարաությունը ևս համապատասխան խնդրանքով դիմել էր Կենտրոնական բանկին, բայց մերժում ստացել. այն ժամանակ Կենտրոնական բանկի ղեկավարությունը պատճառաբանել էր, թե վստահություն չունեն: Եվ ուրեմն՝ ի՞նչ կարող է սա նշանակել…

Իսկ նշանակել կարող է շատ բան: Նախ՝ այն, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ իրողությունը, որ Հայաստանում գրեթե ամեն ինչ գերքաղաքականացված է՝ տնտեսությունից մինչև անձնական հարաբերություններ: Առնվազը կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ ԿԲ որոշումն ուղղակիորեն պայմանավորված է նախագահականից եկող հրահանգով, որի բուն նպատակը Կարապետյանի կառավարության համար հնարավորինս բարենպաստ միջավայր ստեղծելն է, հիմքեր նախապատրաստելը՝ տնտեսական աշխուժացման համար:

Բայց այս ամենը մի բնական հարց է առաջացնում՝ եթե դա սկզբունքորեն հնարավոր էր անել դեռ նախքան Կարապետյանը, ապա ինչո՞ւ չէր արվում, մի՞թե, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք հայաստանյան տնտեսության լճացման անխուսափելի դարձած պրոցեսը միանգամայն արհեստածին էր, և եթե այո, ապա ինչո՞ւ…

Իսկ «ինչու»-ի պատասխանը, կարծում ենք, առավել քան ակնհայտ է. եթե ԿԲ-ն ժամանակին ընդառաջեր Հովիկ Աբրահամյանին ու վերաֆինանսավորման սկզբունքները վերանայեր դեռևս Աբրահամյանի կառավարության օրոք, ապա ակամա ստեղծելու էր բարենպաստ աշխատանքային միջավայր մեկի համար, ով Սերժ Սարգսյանի կողմից ավելի շատ դիտարկվում էր որպես քաղաքական կոնկուրենտ, քան՝ գործընկեր, իսկ ուժեղացնել քաղաքական օպոնենտին ու վարկանիշ հաղորդել նրան Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չէր կարող, քանի որ չէր կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած էր: Այլ կերպ ասած՝ հայաստանյան տնտեսության առողջացման վաղաժամ պրոցեսը հակասում էր նախագահի քաղաքական նպատակներին՝ստեղծելով իրական վտանգ Հովիկ Աբրահամյանի կողմից. Աբրահամյանի կառավարության ձախողումն ու ֆիասկոն ի սկզբանե մտնում էր Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների մեջ, ինչն էլ, պետք է ասել, բարեհաջող կերպով ի կատար ածվեց:

Իսկ ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հնարավոր ձեռքբերումներին ու հաջողություններին, պետք է ընդգծենք, որ նախընտրական այս փուլում, երբ ամիսներ են մնացել մինչև նոր ընտրություններ, Սերժ Սարգսյանը կարող է միայն շահագրգիռ լինել Կարապետյանի ձեռքբերումներով՝ ընկալելով դրանք որպես սեփական կուսակցության հաղթանակին ի նպաստ գնացող դիվիդենտներ, որ մեղմելու են «տոկոս խփելու» խնդիրն ու նպաստելու են իշխանությունների վարկանիշի մեծացմանը:

Հարցը, թե որքանով են շարունակական լինելու Կարապետյանի նախաձեռնած բարեփոխումները, մնում է օդում կախված ու դեռևս իր պատասխանին սպասելիս, քանի որ 17-18-ից հետո, երբ երկրում կրկին իրավիճակ կփոխվի՝ պայմանավորված նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելով, այդ բարեփոխումների շարունակականության կարիքը կարող է և այլևս չլինել, ու հանրությունը կրկին կանգնի կոտրած տաշտակի առաջ, ուստի՝ բոլոր հարցերի պատասխանը կարող է ցույց տալ միայն ժամանակը. լցվենք համբերությամբ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարը
Ամենադիտված