Նոր Volkswagen-ը կկառավարվի առանց վարորդի
Գիտություն և Մշակույթ
Volkswagen ընկերությունը Փարիզի ավտոսալոն է բերել ինքնավար կառավարմամբ էլեկտրամոբիլի կոնցեպտը: Ինչպես հաղորդել է «lenta.ru»-ն մոդելը կոչվում է I.D.: Այդ ավտոմեքենայի կապոտի տակ 170 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ է, ընթացքի պաշարը կազմում է 400 – 600 կիլոմետր:
Ավտոմեքենայի առանձնահատկություններից մեկը հատուկ ստեղծված անվասկավառակներն են, որոնք նվազեցնում են օդի դիմադրությունը: Ինտերիերը կատարված է Open Space-ի հայեցակարգով:
2016 թվականի հունիսին կոնցեռնը ներկայացրել է մինչեւ 2025 թվականը զարգացման պլանը: Դրանում վերանայվում է ընկերության հիմանական մոտեցումը մարդատար ավտոմոբիլների նկատմամբ. շեշտը դրվում է էլեկտրական եւ անվարորդ փոխադրամիջոցների վրա: Ինը տարի հետո արտադրանքի շարքում կլինի 30 Էլեկտրամոբիլ, դրանց տարեկան վաճառքները պետք է հասնեն երկու - երեք միլիոնի: Բացի դրանից, ընկերությունը կկենտրոնանա շարժական հավելվածների մշակման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)