Էջմիածնում բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա. նա հոսպիտալացվել է Զախարովան Փաշինյանի և Զելենսկիի անգլերեն զրույցը էժանագին շոու է անվանել Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի, Փաշինյանը միայն խոսում է  Եվրամիության մասին. Կարապետյան Փաշինյանը օգտագործու՞մ է հալյուցինացիա առաջացնող սնկեր. նա արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Զախարովա. Զելենսկին օգտագործել է Երևանը քաղաքական մոռացությունից դուրս գալու համար Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է օտարերկրյա իշխանություններին. ՌԴ-ից ՀՀ 5 չվերթ է հետաձգվել (տեսանյութ) Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը․ Մարիա Զախարովա Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին Հանկարծակի մահ․ հայ–թուրքական թարգմանչի մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ (տեսանյութ) 

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-ի համար

Այլ

Խոյ: Հաջողությունն ամենուր կժպտա ձեզ, վստահ եք, որ աստղերը ձեր կողմից են և այդ զգացումը ձեզ երկար ժամանակ չի լքի: Հանգամանքները բարեհաջող կդասավորվեն և կօգնեն մասնագիտական ոլորտում հաջողության հասնել: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանվեն, հին վեճերը կհարթվեն: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ սկսեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գումարային մուտքեր: Կարող եք շահեկան ներդրումներ կատարել, ձեռք բերել թանկարժեք իրեր, որոնց մասին միշտ երազել եք: Աստղագուշակը ներկայացնում է hraparak.am-ը:

Ցուլ: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար: ԿԿենտրենանաք և վրիպումներ թույլ չեք տա: Վերջին ժամանակներս ձեզ և ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրներին ճիշտ լուծումներ կտաք: Համախոհների ընտրության հարցում զգույշ եղեք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Առողջարարական պրոցեդուրաներն օգտակար կլինեն: Բարձրաշխարհիկ միջոցառումներին մասնակցել կարող եք, սակայն այնտեղ երկար ժամանակ անցկացնել չարժե:

Երկվորյակ: Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր անգամ տհաճ գործերը չեն հետաձգում և ճիշտ ժամանակին հասցնում են իրագործել ծրագրերը: Նշանի այդ ներկայացուցիչներն այսօր կխուսափեն անախորժություններից, ոչ ցանկալի շփումներից, ֆինանսական խնդիրներից:

Բարեհաջող օր է կաճատև գործուղումների համար: Սիրային ժամադրությունները չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը՝ ընկերական հանդիպումները կուրախացնեն ձեզ :

Խեցգետին: Վաղեմի հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չենթարկվեք նրանց սադրանքներին: Այսօր շրջապատում բոլորը կքննադատեն ձեզ, սակայն այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, տեղին արված նկատողությունները հաշվի կառնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն:

Հնարավոր է սիրավեպ այն մարդու հետ, ով հետագայում մասնագիտական ոլորտում կաջակցի ձեզ, կօգնի իրականացնել որոշ բիզնես ծրագրեր: Ընտանիք կազմած խեզգետինները ավելի շատ զբաղված կլինեն հիմնականում կենցաղային խնդիրներով:

Առյուծ: Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կույս: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Կշեռք: Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:
Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելի անձնավորությունը, ձեր ցանկության դեպքում, այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Կարիճ: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք , որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն ուրախալի է:

Աղեղնավոր: Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:

Երկարաժամկետ նախագծեր կազմելիս հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:

Այծեղջյուր: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր, հարկ եղած դեպքում, կարող եք նույնիսկ բարձունքներ նվաճել : Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Ջրհոս: Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները: Ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ, թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Ձկներ: Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԵՄ-ի ռուս-ուկրաինական «հակապատերազմյան» նպատակներից ոչ մեկը չի իրականացել․ ՄեդվեդևԷջմիածնում բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա. նա հոսպիտալացվել է Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր (տեսանյութ)Չինաստանում նախկին պաշտպանության նախարարներին մահապատժի են դատապարտելԱԺ-ն ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծըՄեդվեդևը սպառնալիք է տեսնում Գերմանիայի հնարավոր միջուկային ծրագրումԻրանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման շուրջԹրամփի կոշտ հայտարարությունները Իրանի հասցեին անհանգստացրել են ԱՄՆ դաշնակիցներինԱռաջնորդվելով Երևան քաղաքի լավագույն շահով և քաղաքի կառավարման ճգնաժամ չհարուցելու հրամայականով՝ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել․ Արմեն ՓամբուխչյանԱրարատ Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըԶախարովան Փաշինյանի և Զելենսկիի անգլերեն զրույցը էժանագին շոու է անվանելՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկավցեց 13 միլիարդ ՀՀ դրամՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդըԵս Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի, Փաշինյանը միայն խոսում է  Եվրամիության մասին. ԿարապետյանԿալուգայում գնդակահարել են հայտնի չեմպիոն մարզիկիԻտալական առողջարանային քաղաքում սիրամարգերի հարյուրավոր երամներ քաոս են առաջացրելԶախարովա. Հայաստանի իշխանությունները չեն պահել իրենց խոստումները և քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի դեմ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թրամփը աջակցել է Մայիսի 9-ի հրադադարի նախաձեռնությանըՓաշինյանը օգտագործու՞մ է հալյուցինացիա առաջացնող սնկեր. նա արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանըՀամբարձում Մաթևոսյանը և Կլոդ Գասկոնին քննարկել են կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական ֆինանսավորման հարցերԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Տավուշի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԳերմանիան ցանկանում է փոխել Եվրամիության կառավարման համակարգըՉե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է ՓաշինյանինԶախարովա. Զելենսկին օգտագործել է Երևանը քաղաքական մոռացությունից դուրս գալու համարՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը (տեսանյութ)Գրանցվել է հանտավիրուսի ամենածանր բռնկումը վերջին տասնամյակումՔուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է օտարերկրյա իշխանություններին. ՌԴ-ից ՀՀ 5 չվերթ է հետաձգվել (տեսանյութ)I24. Իսրայելը չի ​​վերսկսի գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ ԳազայումԴպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում էԵրևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը․ Մարիա ԶախարովաNYT. ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում զորքերի թիվը մեծացնում է մինչև 50,000«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներինՀանկարծակի մահ․ հայ–թուրքական թարգմանչի մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ (տեսանյութ)Իրանը հայտնել է, որ Պակիստանը բացել է իր նավահանգիստները Թեհրանի համար՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման ֆոնինԿրեմլը արձագանքել է Կիևի հայտարարած «լռության ռեժիմին»Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասինԵս ամեն ինչ գիտեմ, «Սուպեր մամայի» անցած անցած ամբողջ ճանապարհը գիտեմ.Խաչատրյան (տեսանյութ)Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանըՕդաչուի ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ժամանակ․ SWISS-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՄենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Աբովյան համայնքի նախկին ղեկավարի օգնականից բռնագանձված գույքն ամրացվեց պետությանը. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՎեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն, որպեա երեխաներ սիրող «խուլիգանչիկ» ի կերպարն ապահովի. փաստաբանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթինՔիմ Քարդաշյանը և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնը առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանըԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՉկա այդպիսի մարդ, ուժ, որ կկարողանա ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժությունների ընթացքում խորտակել են ռազմական նավ
Ամենադիտված