Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ Հանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն 

Բիշարյանը բարձրաձայնում է. ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կաշառք են բաժանում

Քաղաքական

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ընտրություններին բավականին լուրջ են պատրաստվել գրեթե բոլոր կուսակցությունները:

Ասում են՝ այստեղ բավականին թեժ մրցապայքար է ընթանալու քաղաքական ուժերի միջև: Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը, որը սահմանադրական բարեփոխումներից ու Ընտրական օրնսգրքի փոփոխություններից հետո առաջին անգամ հանրությանը ներկայանում է նոր անունով:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ: Մեզ հետ զրույցում Բիշարյանը հայտնեց, որ թեև սահմանադրական բարեփոխումներ են եղել, իշխանություններն ընդունել են որոշակի առաջարկներ, փոխվել է ԸՕ-ն, սակայն չի փոխվել իշխանությունների որդեգրած ձեռագիրը:

- Տիկին Բիշարյան, այսօր քարոզարշավի վերջին օրն է, ինչպե՞ս ընթացավ այն: «Հայկական Վերածնունդը» վերջին հաշվով ի՞նչ շանսեր ունի Գյումրիում և Վանաձորում:

- Թե՛ Վանաձորում, և թե՛ Գյումրիում մեր քարոզարշավը շատ լավ է անցել: Եղել ենք գրեթե բոլոր քաղաքներում: Չի եղել մի տեղ, որտեղ ավագանու ցուցակի «Հայկական Վերածնունդի» թեկնածուներ չլինեն: Սակայն, մենք երեկ շատ դժգոհ էինք Գյումրու քաղաքապետարանից, քանի որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ՝ մեր հրապարակային միտինգի համար այնպիսի ժամ էին սահմանել, որ հնարավոր չլիներ մարդկանց հավաքել: Բայց, իհարկե, դա մեզ չխանգարեց, և մենք լրջագույն մասնակցություն ունեցանք, թեև այդպիսի ճղճիմ որոշում էր կայացվել:

Բացի դա՝ կոալիցիոն ուժերը ևս իրենց կարգին չեն դրսևորել: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում են իրենց որդեգրած ուղով ընթանալ:

-Արդյոք դուք նկատե՞լ եք որևէ քաղաքական ուժի կողմից ընտրակաշառքի, խախտումների դեպքեր:

- Այո, կան, բայց մեր համաքաղաքացիները վախենում են անուններ բարձրաձայնել: Երկու ուժերն էլ գումար են շրջանառության մեջ դրել և համատարած ընտրակաշառքներ են բաժանում: Մարդկանց կանչում են, անձնագրեր հավաքագրում, նույնիսկ գումարի չափն են մեզ հայտնել: Բայց, քանի որ անձամբ ինքս չեմ առնչվել այդ գործընթացի հետ, վստահորեն չեմ կարող ասել, թե որտեղ որքան գումար են բաժանել: Առաջին օրը եղել եմ Վանաձորում, երեկ Գյումրիում, այսօր էլ կրկին Վանաձորում եմ, անձամբ եմ առնչվում քաղաքացիների հետ և հանդիպումների ժամանակ նրանք բոլորն էլ այդ մասին ասում են:

Ես պարզապես մեր կոալիցիոն քաղաքական ուժերին հորդորում եմ դադարեցնել նման այլանդակ գործելաոճը և ընտրակաշառք բաժանելու գործընթացը: Իսկ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում, որ նրանք էլ են դառնում այդ հանցագործության մասնակիցը, որով աղավաղում են ընտրական ողջ պրոցեսը: Մեկ անգամ ևս հրապարակային ասում ենք, որ որտեղ նման փաստ արձանագրենք, դիմելու ենք համապատասխան քայլերի: Հրապարակելու ենք յուրաքանչյուր փաստ, յուրաքանչյուր անուն:

- Այս ընտրությունները սահմանադրական բարեփոխումներից ու ԸՕ փոփոխությունից հետո առաջինն են: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այս քարոզարաշավի ընթացքում:

- Դե արդեն ասացի, որ ունենք բազմաթիվ ահազանգեր: Իրականում իշխանությունների ձեռագրում որևէ փոփոխություն չկա: Բացարձակապես մոտեցումները չեն փոխվել: Շարունակվում են նույն ճնշումները, որոնք նկատելի են ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում: Բոլորին հրանահգում են ընտրել իշխանական թևի թեկնածուներին: Ասում են՝ եթե չընտրեք նրանց, ապա աշխատանքից կազատվեք: Այսինքն՝ բոլոր բուհերի, դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցները ստիպված պետք է նորից ընտրեն իշխանական թեկնածուներին, իսկ եթե հանկարծ համարձակվեն բարձրաձայնել, որ չեն պատրաստվում ընտրել իշխանության ներկայացուցչին, հաջորդ օրն իսկ ազատված կլինեն աշխատանքից:

Փաստորեն, բոլորը ստիպված աշխատանք ունենալու համար ավտոմատ կերպով ցուցակագրվել են իշխանական ցուցակներին և ստիպված ընտրելու են հենց նրանց: Այս լկտի արատավոր երևույթը մենք այդպես էլ չկարողացանք վերացնել, որն այսօր էլ գործում է: Այսինքն՝ ընտրական փոփոխությունները այսօր էլ չեն գործում, չնայած՝ իշխանությունները հակառակն էին խոստանում: Նախկին ու ներկա ձեռագրերի մեջ որևէ տարբերություն չկա: Եվ քանի դեռ ընտրությունները չեն կայացել, ապա չեմ կարող առայժմ որևէ այլ բան ասել:

- Ամփոփելով՝ Դուք Ձեր շանսերը ավելի բարձր որտե՞ղ եք գնահատում, Գյումրիո՞ւմ, թե՞ Վանաձորում:

- Ե՛վ Գյումրիում, և՛ Վանաձորում մեր թեկնածուներն ունեն շատ բարձր վարկանիշ և բավականին բարձր վստահություն ունեն հանրության մոտ: Մենք երկու տեղում էլ շատ բարձր ենք գնահատում մեր շանսերը: Այսօր ազգաբնակչությունը խիստ հիասթափված է իշխանություններից: Չնայած այն բանին, որ ընտրակաշառքներն այսօր էլ գործում են, բայց մարդկանց հիասթափությունն ավելի մեծ է:

Ես վստահ եմ, որ մեր ցուցանիշները կպահպանվեն և կգերազանցեն այդ նույն կեղծիքներին: Մենք կիակի օրը լրացուցիչ ուժեր ենք ներգրավվելու հանձնաժողովներում, որպեսզի այդ կեղծիքները կանխենք, խախտումները բացառենք ու ազատ, արդար ընտրություններ ապահովենք: Մենք լրջագույն խնդիր ենք տեսնում և վստահ ենք, որ խախտումներ կլինեն նաև ընտրատեղամասերից դուրս: Խնդիր ենք տեսնում նաև ID քարտերի հետ կապված, բայց մենք մեր վստահված անձանց զգուշացրել ենք, որպեսզի դրանք բոլորը ստուգվեն:


Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանըԿատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. ReutersԲուդանովը հայտարարել է, որ ուկրաինացիները «Աստծո ընտրյալ ժողովուրդն» ենՍասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնըՍաակաշվիլի. Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը Ուկրաինայում պարտություն կրելու դեպքումՓալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվինԳիտնականները բացահայտել են ամենօրյա նախաճաշի անսպասելի օգտակար ազդեցությունըBloomberg. ԵՄ-ն թույլ կտա Ուկրաինային բրիտանական զենք գնել եվրոպական փողերովԽնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքումԿինը մղձավանջային երազից հետո ստուգվել է և իմացել, որ քաղցկեղ ունիԵՄ-ն ցանկանում է թույլատրել Ուկրաինային բրիտանական զենք գնել վարկային միջոցներովԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանսCNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասինԿիրկորովը պատմել է Պուգաչովայի հետ կապված «մարգարեական» երազների մասին
Ամենադիտված