Հովհաննես Սահակյանը՝ ՀՀԿ ԳՄ կազմի փոփոխությունների մասին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի փոփոխությունները բացառապես պարզ են դառնում համագումարի ժամանակ:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, բրիֆինգի ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն հայտարարել էր, որ չի բացառվում՝ նոյեմբերին կայանալիք համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ լինեն:
Մեր հարցին, թե խոսքը մասնավորապես ո՞ւմ է վերաբերում, Հ. Սահակյանը դժվարացավ պատասխանել, հավելելով, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի: «ԳՄ կազմի փոփոխությունների մասին կիմանանք համագումարի ժամանակ, քանի որ այդ փոփոխությունները տեղի են ունենում համագումարի միջոցով»,- եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ