Ադրբեջանում 2017-ին 33 շրջան եւ քաղաք կզրկվեն սուբսիդավորումից
Ադրբեջան
Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրի բյուջեն հայտնվել է ծանր վիճակում, եւ պետությունը հետեւողականորեն կրճատում է պետական բյուջեից կատարվող արտաքին եւ ներքին ծախսերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն' 2017 թվականին պետական բյուջեից երկրի տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր սուբսիդավորումը կկազմի բյուջեի 10.6 տոկոսը, որը նախորդ տարվա համեմատ 743.5 մլն մանաթով, կամ 42.7 տոկոսով պակաս է:
Այս ամենի արդյունքում, Ադրբեջանի 33 քաղաք եւ մարզ ստիպված կլինեն 2017 թվականի ընթացքում իրենց ծախսերը հոգալ տեղերում գոյացած ՏԻՄ բյուջեներից:
2017 թվականին պետական բյուջեից տեղական ծախսերի համար նախատեսվում է 718.3 մլն մանաթ, որը 2016 թվականի համեմատ 820 մլն մանաթով, կամ 53.3 տոկոսով պակաս է:
Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ