Հիանալի կլինի՝ Հայաստանի և Ղազախստանի դեմ խաղերում 4 միավոր վաստակենք. Դաում
Սպորտ
Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը` անդրադառնալով Հայաստանի ու Ղազախստանի հավաքականների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղերին, նշել է.
«Ամեն հնարավորը պետք է անենք աշխարհի առաջնություն դուրս գալու համար: Եվրոպայում արդեն փոքր թիմեր չկան, այդ պատճառով էլ Հայաստանի և Ղազախստանի դեմ խաղերին մենք պետք է մոտենանք առավելագույնս կենտրոնացած: Հիանալի կլինի, որ այդ երկու խաղերում 4 միավոր վաստակենք»,-Դաումի խոսքը մեջբերում է sports.kz-ն::


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու