Սահմանամերձ Վահանը գյուղապետ է ընտրում
Քաղաքական
Օրն ընտրական է նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում, որտեղ գյուղապետի պաշտոնի համար պայքարում են 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ–ական Գուրգեն Բալյանը և նախկին գյուղապետ Վանուշ Ապրեսյանը:
Բալյանը պաշտոնավարում է 2008 թվականից, իսկ Ապրեսյանը գյուղապետ է աշխատել 2002-2008թթ: Վահանում ընտրելու իրավունք ուն 818 անձ:
Ի տարբերություն մեծ համայնքներում ընթացող ընտրությունների, Վահանում ընտրական պրոցեսը սկսվեց վաղ առավոտյան: Դեռ 08:00 չկար, երբ վահանցիները արդեն սպասում էին միակ ընտրական տեղամասի դիմաց, որը տեղայակված է գյուղի ակումբում: Գյուղացիների խոսքով, իրենք արթնանում են շատ ավելի վաղ և րոպե առաջ շտապում են իրենց պարտքը կատարել, ապա նոր անցնել գործերի:
Վաղ առավոտյան ակտիվությունը սակայն կարճ տևեց: Ժամը 10.00–ի դրությամբ գրանցվել էր ընդամենը 50 ընտրող:
Գրեթե յուրաքանչյուր ընտրող քվեաթերթիկը արկղ նետելուց կրկնում էր նույն խոսքը՝ մեզ պայծառ ապագա ու հաջող ընտրություններ:
Վահան համայնքը / նախկին ՀՀ Կրասնոսելսկի շրջան, գ. Օրջոնիկիձե/ հիմնադրվել է 1925 թ.: Գտնվում է Հայաստանի հյուսիս - արևելյան հատվածում: Բարձր լեռնային է, բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ է: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 130 կմ է, մարզկենտրոնից՝ 105 կմ: Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 3 կմ է։ 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Բնակչության հիմնական զբաղվածությունը՝ անասնապահությունը և դաշտավարությունն է:
Անի Սահակյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ