Հիացած եմ Նիկոլ Փաշինյանի խիզախությունից ու ողջամտությունից. Ստյոպա Սաֆարյան
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած Քաղաքացիական պայմանագիրը վերջին ՏԻՄ ընտրություններից հետո հայտարարել են կուսակցության վարչության կազմը վերանայելու մասին, որովհետեւ, որքան ես եմ ճիշտ հասկանում, դժգոհ են ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ու որդեգրած ստրատեգիայից:
Թերեւս և որպես քաղաքական գործիչ, թե որպես քաղաքագետ, հիացած եմ այդ խիզախությունից ու ողջամտությունից: Գիտեմ, որ բազում փայլուն երիտասարդներ են ներգրավված այդ կուսակցությունում ու նրա ղեկավար կազմում: Բայց իրենք պետք է հավուր պատշաճի գնահատեն ներկուսակցական դեմոկրատիան հետագա հաջողությունների համատեքստում:
Այո, կուսակցության ներսում հաշվետվողականությունն ու ժողովրդավարությունը պետք է առավելագույնը լինի, եւ այն գծի կողմնակիցները, որը կուսակցությանը հաջողություն չի բերել, իրենց տեղն են զիջում նոր գծի ու ստրատեգիայի կողմնակիցներին' շանս տալով գործարկել այլ ռազմավարություն ու ապացուցելու, թե որ թեւի գիծն է կուսակցությանը հաջողություն բերում: Եւ եթե ՔՊ-ն համարձակ ձեևով գնում է այդ քայլին, ես կարող եմ ասել, որ այդ կուսակցությունը հաջողություններ ունենալու է:
Հայ քաղաքական կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք սպանել են կուսակցության ներքին ժողովրդավարությունը, հաշվետվողականությունը, եւ անընդմեջ չարդարացված քաղաքական գծի հեղինակներն են առաջնորդել կուսակցությունը, այն աստիճանապաբար տարել են անհայտություն:
Այնպես որ՝ ցանկալի է, որ բոլոր նորաստեղծ կուսակցությունները հավուր պատշաճի գնահատեն ներկուսական ժողովրդավարությունն ու հաշվետվողականութունը: Որքան այն շատ լինի, այնքան հաջողության շանսերն էլ մեծ են լինելու»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ