Քոչարյանի վճարովի գովազդը՝ ֆեյսբուքում (լուսանկար)
Բլոգոսֆերա
Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է։ Վերջին շրջանում այս նախադասությունը կարելի է հանդիպել գրեթե ամեն օր։ Մամուլը ամեն առիթով գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հող է նախապատրաստում իր վերադարձի համար։ Անգամ վերջին շրջանում պետական պաշտոններում նշանակվողների մեծամասնությունը, այսպես ասած, քոչարյանական կադրեր են։ Դրա վառ ապացույցն է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, ով «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր։
Վերադառնալով թեմային՝ նշենք, որ Քոչարյանի վերադարձի պրոպագանդայով է զբաղված նաև «Քաղաքացիական դիրքորոշում» անունով ֆեյսբուքյան ինչ-որ էջ, որտեղ էջի ստեղծողները հիշեցնում են Քոչարյանի անցած ուղին, տեղադրում տեսանյութեր, ներկայացնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ Քոչարյանի արած քայլերը, տեսլականը և այլն։
Սակայն, ուշագրավն այն չէ, որ ֆեյսբուքյան ինչ-որ էջ զբաղված է Քոչարյանի PR-ով, այլ այն, որ այդ PR-ի վրա գումարներ են ծախսվում։ Մասնավորապես՝ ֆեյսբուքում մի քանի օր է որպես գովազդ տարածվում է տեսանյութը, որտեղ տարիներ առաջ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ճանապարհում էր Քոչարյանին Ալիևի հետ հանդիպումից հետո։ Սա վկայում է այն մասին, որ Քոչարյանն իրոք պատրաստվում և ցանկանում է վերադառնալ, ավելին՝ գումարներ է ծախսվում հենց այդ նպատակի համար։



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ