«Ժողովուրդ». ՀՀԿ-ում «աշնանային էտ» է սպասվում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը էապես փոխվելու է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել է ՀՀԿ-ի' «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր' «ինծիլիգենտ» կերպարով:
Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով եւ նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ է պատրաստում: Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթեւում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել է, եւ ժամանակն է «կտրելու հին ճյուղերը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ