Ոչ մի հզոր իշխանության, ձեռք չի տալիս խարխլված ընդդիմությունը. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
«Քաղաքականության մեջ գտնվողները գիտեն, որ պայքարի ջատագովներ ենք, մեր վախը պորտի հետ կտրել, գցել են մի կողմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցին՝ արդյոք վախ չկա՞ ՀՀԿ-ի մոտ՝ կորցնել Վանաձորը, դառնալ ընդդիմություն, երբ ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարում են «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին:
«Քաղաքականության մեջ պիտի վախ չունենաս. սա քաղաքական գործընթաց է: Ես միշտ ողջունել եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են կոնսենսուսի գալ, և այս քայլը ևս ողջունում եմ»,-ասաց նա:
Չնայած, որ պատգամավորը ողջունում է այս հանգամանքը, այդուհաներձ՝ Վահրամ Բաղդասարյանն ունի մի մտավախություն. «գուցե այդ միավորումը երկար չտևի»:
«Սա հաջողված քայլ է իրենց կողմից, որ այսքան տարիներ ընդդիմության մոտ չէր ստացվում, եթե ստացվում էլ էր, ապա 1 ամիս, 20 օր էր տևում։ Աստված չանի, որ սա էլ այդքան կարճ տևի»,-ասաց նա:
Աղոթքի հետ մեկտեղ Վահրամ Բաղդասարյանը հիշեցնում է, որ նման միացումներ, կոալիցիաներ նորանկախ պատմության մեջ շատ են եղել, սակայն դրանք կարճ կյանք են ունեցել. «Ես չեմ ուզում չարախոսել, բայց սա էլ մի նպատակի, մի հարցի շուրջ է արվում: Աստված տա՝ երկար տևի, քանի որ դրանով հիմք կդրվի քաղաքական ընդդիմադիր դաշտի կայացմանը»,-ասաց նա՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ ցանկացած հզոր իշխանության ձեռք չի տալիս խարխլված ընդդիմությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ