Վիլնյուսում ՀՀ և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25- ամյակին նվիրված համերգ կկայանա
Հասարակություն
Վիլնյուսի «Կոնգրես Հոլում» հոկտեմբերի 11-ին տեղի կունենա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, համերգը կազմակերպել է Լիտվայում ՀՀ դեսպանությունը:
Երեկոյի ընթացքում հանդես կգան Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը՝ Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Չուխաջյանի, Մ. Չյուռլյոնիսի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Ս. Ռախմանինովի, Ժ. Բիզեի ստեղծագործությունների կատարումներով:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը և Գինտարաս Ռինկյավիչուսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ