Հին Երևանի Սարդարի այգու ծառուղին (լուսանկար)
Հասարակություն
Ռուբեն Շուխյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի դրվագ Հին Երևանից. Սարդարի այգու ծառուղին՝ պատկերված 20-րդ դարասկզբի փոստային բացիկի վրա:
Հետաքրքիր կլինի տեղեկանալ, թե որտեղ էր գտնվում դեռևս 17-րդ դարում Երևան այցելած ճանապարհորդների կողմից նկարագրված հանրահայտ Սարդարի այգին: Ըստ հին քարտեզների և 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից կազմված Երևանի հատակագծի, այն տեղակայված էր Երևանի բերդի նախկին Սարդարի պալատի դիմացի (ներկայիս «Նոյ» գինու-կոնյակի գործարան), Հրազդանի աջ ափից («Կարմիր» կամրջից) սկսվող տեղանքից՝ մինչև ներկայիս Նորագյուղ թաղամասը: Այժմ այդ տարածքում է գտնվում Խաղողագինեգործական գիտական կենտրոնը»:



















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)