ԸԸՀ-ներն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Քաղաքական
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հոկտեմբերի 7-ին ամփոփվել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մա մուլի ծառայությունից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել են արձանագրություններ` ընտրատարածքներում քվեարկության արդյունքների վերաբերյալ և ընդունել որոշումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում՝ Վարսեր և Ջիլ, համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր են ճանաչվել, և որոշվել է 2016 թվականի հոկկտեմբերի 23-ին նշված համայնքներում անցկացնել համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություններ:
Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը' հոկտեմբերի 9-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ