Առաջիկայում ՊՆ-ում սպասվում են նոր պաշտոնանկություններ․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել։
ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղակալները՝ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից ևս առաջիկայում զինվորականները ազատվելու են։
Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի։ Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և նրա ստորաբաժիններին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ