Հայաստանն անդունդի եզրի՞ն է, թե՞ արդեն վաղուց հատակում է․ «ՉԻ»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել»։
«ՉԻ» - Կարևորն, իհարկե, շարժվելն է, իսկ թե ինչ ուղղությամբ՝ էական չէ։ Համենայն դեպս՝ Արմեն Ռուստամյանն այդպես է կարծում։ Ով ինչ-որ իմաստով երևի իրավացի է։ Եթե երկիրն այնքան վատ վիճակում է, որ ավելի վատ պարզապես հնարավոր չէ, ուրեմն ինչ էլ փոխվի՝ դեպի լավն է փոխվելու։ Համ էլ՝ առած կա, չէ՞, կաթի մեջ խեղդվող գորտի մասին։ Սա այնքան է թափահարում տոտիկները, որ կաթը դառնում է թթվասեր, ու ինքը փրկվում է։
Բայց մյուս կողմից էլ՝ եթե երկիրը գտնվում է անդունդի եզրին, «որևէ մի ուղղությամբ» շարժվել չի կարելի, կարելի է շարժվել միայն ճիշտ ուղղությամբ։ Այնպես որ, մեզ մնում է միայն պարզել Հայաստանն անդունդի եզրին է, թե՞ արդեն վաղուց հատակում է, ու ինչ ուղղությամբ էլ շարժվի՝ ճիշտ է ստացվելու։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ